Հայտնի դերասան Թոմ Քրուզն ու նախկին կինը` դերասանուհի Քեթի Հոլմսը հատուկ նախազգուշական միջոցներ են ձեռնարկել` վախենալով, որ իրենց երեխային կարող են առևանգել: Հոլիվուդյան դերասանն այնքան հեռու է գնացել, որ 6-ամյա դստեր` Սուրիի համար երկվորյակ է վարձել: Պապարացիները, որոնք ցանկացել են լուսանկարել Սուրիին Քեթի տան մոտ, նկատել են, որ տան մոտ կանգառած առաջին մեքենայից դուրս է եկել մի աղջիկ, որը հագնված է եղել Սուրիի նման և մեծ զգուշավորությամբ փորձել է թաքցնել իր դեմքը լրագրողներից: Րոպեներ անց տան մոտ կանգառել է երկրորդ մեքենան, որից արդեն իսկական Սուրին է դուրս եկել: «Հայտնի մարդիկ հաճախ են վախենում իրենց և իրենց հարազատների կյանքի համար, դրա համար էլ երկվորյակներ են վարձում: Ոստիկանության պաշտպանությանը դիմել նրանք չեն կարող, քանի որ լրագրողներն այդ մասին շատ արագ կիմանան»,- ասել է Թոմ Քրուզի մտերիմներից մեկը:Lifenews-ի փոխանցմամբ` 50-ամյա դերասանի մերձավորները պատմում են, որ Թոմ Քրուզը պարզապես սարսափած է այն մտքից, որ իր երեխաներին ինչ-որ մեկը կարող է առևանգել:
Դերասանները վախենում են, որ իրենց երեխային կառևանգեն
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet