▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դերասանուհի Նարինե Ոսկանյանի վիրահատությունը բարեհաջող է անցել. վիճակը բավարար է

Գրող Արթուր Հյարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է

«Սիրելի ընկերներ, շնորհակալ ենք ձեր անհանգստության ու բազմաթիվ հաղորդագրությունների համար:

Սիրելի դերասանուհու` Նարինե Ոսկանյանի վիրահատությունը անցել է բարեհաջող, այս պահին Նարինե Ոսկանյանի վիճակը գնահատվում է բավարար։

Շնորհակալ ենք շատ բոլորիդ,

Նարինեի տրամադրությունը ինչպես միշտ բարձր է»։

 

Հիշեցնենք, որ օրեր առաջ հումորային դերասանուհի Նարինե Ոսկանյանը(Պաուզա Անոֆեյսբուքյան իր էջի միջոցով դիմել էր քաղաքացիներինօգնության խնդրանքովՆա սրտի շտապ վիրահատության կարիք ուներորի համար պետք էր 3մլն դրամորը դերասանի համեստ կյանքով ապրող Նարինե Ոսկանյանի համար աստղաբախշական էր:
Դերասանուհին տեսաուղերձով դիմել է հանրությանը՝ խնդրելով օգնել իրեն այս ծանր պահին։ Ժամեր անց նրան դիմել էր ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանըպատրաստակամություն հայտնելով ամբողջ գումարը փոխանցել:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին