Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կայացավ Հայկ Պետրոսյանի «Ամեն ինչ լաՅվ ա լինելու կամ հեղափոխության 55 երանգները» ներկայացման պրեմիերան: :
Հայկ Պետրոսյանը Asekose.am-ի հետ զրույցում նշել էր, որ ինքը նախքան ապրիլյան իրադարձություններն արդեն նոր ներկայացման մտքեր ուներ, որը ցանկանում էր սեպտեմբերին հանձնել հանդիսատեսի դատին, պարզապես տվյալ ներկայացումն արդեն դարձել է ժամանակավրեպ: Ըստ դերասանի` ժանրային առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ պետք է միշտ լինել արդիական.

Դերասանի հերթական ստենդափ շոուն ամբողջությամբ քաղաքական թեմայով է եղել: 
Հայկի հումորները Հայաստանում տեղի ունեցած Իմքայլը շարժման ու թավշյա հեղափոխության մասին էին: :

Բուռն ծափահարությունների արժանացած հատվածներից մեկը Նիկոլ Փաշինյանին վերբերյալ անեկդոտն էր:
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին տեղի ունեցող ներկայացման տոմսերը սպառվել են հաշված օրերում:

Հայկ Պետրոսյանը հուլիսի 8-ին կրկին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում նույն ներկայացմամբ է հանդես գալու, ի դեպ, այդ օրը նաև նրա ծննդյան օրն է:


