Այսօր մամուլում լուրեր տարածվեցին, որ Դիլիջանում ՔՊ-ականների հավաքույթը ավարտվել է ծեծկռտուքով:
Մասնավորապես Armlur.am կայքի տեղեկություններով, դրսում ՔՊ-ականները հավաքվել զրուցել են, այդ ժամանակ այդ տարածքով անցնելուց է եղել Վայքի համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանը, որը հավաքված ՔՊ-ականներին չի բարևել: Հիմնական հավաքվածները եղել են ՔՊ-ական մարզպետներն ու համայնքապետերը:Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանը դիմել է Մաթևոսյանին, թե որ անցնում ես ինչի՞ չես բարևում: Մաթևոսյանն էլ հայտարարել է, թե չի ուզում, չի բարևում, որից հետո մարզպետն ու համայնքապետը սկսել են հարձակվել իրար վրա ու ծեծել: Միջադեպին արդեն խառնվել է ողջ ՔՊ-ական թևը ու ցրել «կռվարարներին»:
«Հրապարակը» կապ է հաստատել Վայքի համայնքապետ Մխիթար Մաթևոսյանի հետ, ով այն հարցին, թե ինչից է առաջացել վիճաբանությունը, հերքել է, ասելով.
«Վաբշե ես էդ մարզպետին չեմ ճանաչում, հետը ընդհանրապես խոսակցություն չի եղել»:
Ճշտող հարցին, թե արդյո՞ք նա երեկ գտնվել է Դիլիջանում, պատասխանել է, որ՝ այո եղել է:
Դիլիջանում ՔՊ-ականների հավաքույթը ավարտվել է ծեծկռտուքո՞վ. պարզաբանում է Վայքի համայնքապետը
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet
Հասարակություն ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին
ավելին


