▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիլյարա Քյազիմովան կատարել է «Սարի աղջիկը»՝ ներկայացնելով որպես ադրբեջանական երգ

Ադրբեջանցիները՝ հավատարիմ իրենց քաղաքականությանը, շարունակում են նույն լկտիությամբ, հնարավոր ու անհնար բոլոր եղանակներով նենգափոխել փաստերն ու հայկական արժեքները ներկայացնել որպես իրենցը:

«Եվրատեսիլ 2014»-ին Ադրբեջանը ներկայացնող երգչուհի Դիլյարա Քյազիմովան ևս անմասն չի մնացել՝ ուկրաինական  «Голос»-ում հայկական ժողովրդական «Սարի աղջիկ» երգը՝ ներկայացնելով որպես «ադրբեջանական ժողովրդական» երգ:

Դիլյարան նախ կատարել է «Океан Эльзы» խմբի «Я не сдамся без боя» երգը: Իսկ երբ ժյուրին առաջարկել  է ներկայացնել ադրբեջանական ժողովրդական երգ, վերջինս առանց երկար տատանվելու երգել է  «Սարի աղջիկ»-ը:  Ժյուրիի անդամները երջանիկ անտեղյակության մեջ վայելել են  «ադրբեջանական ժողովրդական» երգը:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին