▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմակի պատճառով միջադեպ քաղաքացու եւ ոստիկանների միջեւ

Ֆեյսբուքյան օգտատեր Հովիկ Հունանյանը իր էջում գրում է․

«Քանաքեռ-Զեյթուն համայնքում դիմակներ բաժանելիս ականետես եղանք մի միջադեպի, որտեղ ոստիկանները շատ գրագետ և սիրալիր ձևով մոտեցան տիկնոջը խնդրեցին դիմակը դնել և մի քանի րոպե անց կինը չենթարկվելով, հարձակվեց ոստիկանների վրա, այս ամենը տեղի է ունեցել մեր աչքի առաջ և այս կնոջ կադրից դուրս պահվածքը մեղմ ասած հրապարակելու չէ…Կինը ի վերջո դիմակ դրեց և հայհոյախառը արտահայտություններով փորձեց հեռանալ,սակայն տեղի ունեցավ այն ինչ տեղի ունեցավ....Դիմակի պատճառով միջադեպ քաղաքացու եւ ոստիկանների միջեւ

Հ.Գ. մեր ոստիկանները և առավել ևս շրջիկ ոստիկանները, որոնք 24 ժամ սևագործ ծառայություն են իրականացնում, արժանի չեն նման վերաբերմունքի:

Չէի անի այս հրապարակումը եթե ինքս իմ աչքերով չտեսնեի ոստիկանների կես ժամանոց հարգալից և սիրալիր վերաբերմունքը հանդեպ կնոջը:

Իսկ մենք ո՞նց ենք պատասխանում և վերնագրում ենք, որ փռեցին ասֆալտին և տվեցին պատերո՞վ:

Անկեղծ ասած խղճացի այս ոստիկաններին և ինչքան էլ փորձենք կանգնենք քաղաքացու և ոստիկանի մեջտեղում և թույլ չտանք տուգանվեն, քաղաքացին ևս պետք է իրավագիտակից լինի և հարգի ոստիկանին»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին