Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ով այսօր դիմակներ է բաժանել Երևանում, ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Հարգելի քաղաքացիներ, շնորհակալ ենք դիմակները ճիշտ կրելու, պարետատան կողմից սահմանված կանոնները պահպանելու համար:
Կառավարության անդամները, վարչապետին և կառավարությանը ենթակա մարմինների ղեկավարները այսօր դիմակներ էին բաժանում Երևանի բոլոր վարչական շրջաններում:
Երևանից դուրս դիմակներ էին բաժանում նաև մարզպետերը իրենց մարզկենտրոններում:
Եվ այսպես՝
Կրիր, որ կրենք:
#ԿրիրԴիմակ #ՓրկիրԿյանքեր


