▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմելու եմ իմ մարտական ընկերներին, այսպես շարունակել անհնար է. Պավլիկ Մանուկյան

Սիրտս պայթում է աննպատակ, անիմաստ զոհված մեր տղաների, զինվորների համար: Վստահ եմ, որ հաստատ մեր բանակի կենացն արդեն չեք խմի: Հիմա էլ ձեռքը մեկնեցին մինչև մեր բարուրը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը:

«Այս վիրուսները կանցնեն, նիկոլավիրուսն էլ, մյուսներն էլ կանցնի, բա տակն ի՞նչ է մնալու, դուք ինչպե՞ս եք ներկայանալու մեր, ձեր սերունդներին, մտածե՞լ եք այդ մասին: Ես մոտակա ժամանակներս դիմելու եմ իմ մարտական ընկերներին, այսպես շարունակել անհնար է: Ինչպես այն ժամանակ պարտադիր բռնում էին գաղթի ճամփեն, հիմա էլ պատրտաճանաչորեն այս դիմակահանդեսին են համատարած մասնակցում ... Դուք չեք տեսնո՞ւմ, որ սրանք հայ ժողովրդի հետ ընդհանրապես կապ չունեն, եթե չասեմ, որ նրանք ոխերիմ թշնամի են»,- ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Քաղաքականություն ավելին