▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիմում եմ Փաշինյանի նեղ շրջանակին՝ Նիկոլը ձեզ «փուռնա» տալու

 

«Լինելու են մարդիկ, որոնք նշանակվելու են մեղավորներ ու ես հիմա դիմում եմ Փաշինյանի նույնիսկ ամենանեղ թիմակիցներին․ էդ որ հպարտանում եք, որ 5-6 հոգանոց չաթեր ունեք իրար հետ, ու ձեզ համարում եք անձեռնմխելի, իմացեք, որ Փաշինյան Նիկոլը փրկում է երկու բան՝ իր սեփական կաշին ու իր կաշվից աթոռը: Բոլորիդ է փուռը տալու: Թող նայեն ԳՇ նախկին պետերին, ԱԱԾ նախկին պետերին, իր կողմից գեներալի կոչում ստացածներին, բարձրաստիճան սպաներին, բարձրաստիճան պաշտոնյաներին։ Բոլորն ինչ-որ պահի մեղավոր են նշանակվելու, քավության նոխազ են լինելու: Դուք շատ բան ունեք պատմելու այն սրիկայությունների մասին, որոնք իրականացվել են պատերազմից առաջ և պատերազմի ժամանակ: Ոչ ոքդ անձեռնմխելի չեք, բոլորիդ նշանակելու է մեղավոր, ժամանակի հարց է»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին