▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել, ռազմադաշտում ունեցել ենք.ԱԳ նախարար

«Դիվանագիտության մեջ մենք ձախողում չենք ունեցել»,- այս մասին այսօր Կառավարության նիստից հետո, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանը։

«Ռազմադաշտում ունեցել ենք ձախողում եւ դա պետք է ճիշտ գնահատել, որովհետեւ անհամաչափ ուժերի դեմ էին մեր հերոսները դիմադրում։ Հիմա մեր խնդիրն է անել ամեն հնարավորը, որպեսզի իրավիճակը կայունանա»,- նշեց նա։

Անդրադառնալով իր մասին հրապարակումների վերաբերյալ լրագրողի հարցին՝ Արա Այվազյանն ասաց. «Ովքեր ինձ ճանաչում են, ինձ շատ լավ գիտեն, և եթե ես պատասխանատվություն վերցրել եմ, ուրեմն նախևառաջ գտնում եմ, որ մեր բոլորիս պարտքն է, և նախևառաջ խնդիրը տեղափոխվում է դիվանագիտության դաշտ, մեր պարտքն է անել հնարավորը և արժանապատիվ լուծում գտնել, դա մեր պարտքն է մեր զինվորների առաջ»:

Հարցին, թե ստորագրված փաստաթղթում դրական կետ կա՞ Հայաստանի համար, նախարարն ասաց, թե դրականն այն էր, որ պատերազմն ավարտվեց:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին