▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դիզայներ Արայիկ Գաբաջյանը՝ նորաձևության աշուն-ձմեռ թրենդերի մասին

Life.panorama.am-ը գրում է.

Կայքը 2016-2017թթ աշուն-ձմեռ նորաձեւության հիթերի ու հակաթրենդների մասին խոսել է դիզայներ Արայիկ Գաբաջյանը:

«Այս տարի շատ են հանդիպում  բրդյա գործվածքները` խոշոր գործվածքներով, որոնք թե բլուզի, թե վերնահագուստի պարագայում հանդես են գալիս երկար, ուսերը կախ տեսքով: Այս տարի շատ են բախրամաները եւ բախրամայանման փյուսքուլները. սրանք գեղեցիկ են, երբ համադրվում են թավշյա գործվածքների եւ թեթեւ մետաքսների հետ համադրված»,- նշեց դիզայները:

Հակաթրենդների մասին խոսելիս` Արայիկ Գաբաջյանը նկատեց.

«Որպես այդպիսին` հակաթրենդ չկա, միաժամանկ կա այսպիսի ընդունված կարգ` սովորաբար երկու սեզոն հին թրենդները դառնում են հակաթրենդ: Սակայն շատ դետալներ` գործվածքներ, պրինտներ ու նմանատիպ բաներ հաճախ վերադառնում են այլ օգտագործմամբ: Այս տարվա հակաթրենդներն են շատ ծաղկավոր պրինտները, սեւ-սպիտակ գծերը, վագրային պրինտները, արծաթափայլ ու ոսկեգույն երանգային քարերով եւ զարդերով հագուստները»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Շոու-բիզնես ավելին