▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դոգ» մականունով ոստիկանից տուժած լրագրողուհին պարզաբանում է իրավիճակը

Մի քանի ճշտում բոլոր նրանց համար, ովքեր մեղմ ասած սխալ են ընկալել իրավիճակը. նախ էստեղ կարեւորագույն կետերից էր այն, որ իր համար հանգիստ նվագող երաժշտին ոստիկաններն ԱՊՕՐԻՆԱԲԱՐ փորձում էին բաժին տանել՝ պատճառաբանելով հյուսիսային պողոտայի բնակիչներից մեկի բողոքը, երբ հենց երաժշտի կողքին մի կարաոկե կա, որի ձայնն ավելի բարձր ա, քան երաժշտի կիթառի ձայնը: Երկրորդ, ես պահանջում էի համազգեստավոր ոստիկանին բացատրել, թե ինչու են բաժին տանում Գեւորգին, իսկ դոգն այդ ժամանակ այնտեղ չէր: Նա միանգամից հայտնվեց ու սկսեց վիրավորել ինձ, հետո հրել: Եթե ձեզնից որեւէ մեկին էդպես վիրավորեին ու հրեին ու դուք շարունակեիք "էթիկապես" ճիշտ պահել ձեզ, ուրեմն մաղթում եմ, որ նման բան ձեզ հետ էլ պատահի, որպեսզի հասկանաք ինչն ինչոց է: Իսկ ես շարունակելու եմ, այո, խառնվել եւ պահանջել բոլոր ապօրինի գործողություններ իրականացնողներից պատասխան տալ իրենց արածի համար:

 

Անի Հովհաննիսյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Պատահարներ ավելին