|
Ռեժիսոր Արման Վարդանյանի գրառումը. «Դոլար-դրամ բլեֆի մասին
Հայաստանի տնտեսագիտական շրջանակներում շրջանառվում է այն թեզը, որ վերջին երկու ամսում պատմություն մեջ աննախադեպ քանակի դոլար է մուտք եղել, այդ պատճառով էլ դրամը արժևորվել է։
Գաղտնիք չէ, որ դրամի կտրուկ արժևորումը խարխլում է Հայաստանի տնտեսությունը։ Հարց է առաջանում, ի՞նչու Կենտրոնական Բանկը չի պաշտպանում երկրի տնտեսությունը ցնցումներից։
Դոլարի շատ չի լինում, այն էլ էժան դոլարի։

Միշտ հնարավոր է գտնել տեղ և ներդնել այդ դոլարը և պաշտպանել տնտեսությունը։
Բայց ԿԲ-ի պահվածքը խիստ կասկածի տեղիք է թողնում, որը առիթ հանդիսացավ փորփրել և հասկանալ, ի՞նչ է կատարվում մեր շուրջը, ո՞րն է պատճառը դրամի արժևորման։
Հայտնի է բոլորին, որ Ռուսաստանը պարտադրվում է գործընկերներ պետություններին առևտուրն իրականացնել ռուսական ռուբլով, կամ այդ երկրների ազգային արտարժույթով, բայց ինչպես «Ժիգուլի» են արտադրում, այդպես էլ՝ այս գործընթացն է ընթանում։
Ռուսական ԿԲ-ն, Չինաստանի հետ առևտրում խնդիրների առաջ է կանգնել Յուանը-Ռուբլի փոխառության մեջ։ Խոշոր կորպորատիվ կլիենտները, չեն կարողանում գործարքներ կատարել, քանի որ չինական կողմում, միջնորդ բանկը չի կարողանում հաշտվել Ռուբլու կուրսը, Յուանի նկատմամբ։ Նրանք չգիտեն` Յուան-Դոլոր կուրսով հաշվեն Ռուբլու արժեքը, թե Ռուբլի-Դոլոր կուրսով (սահմանված ՌԴ ԿԲ-ի կողմից)։
Վերջերս հնդկական խոշոր ընկերություներից մեկը ուզում էր Բելառուսից գնել մեծ քանակությամբ կալիումական պարարտանյութ։ Բելառուսական կողմը պայման է դնում, որ պարարտանյութը պետք է վաճառվի ռուսական ռուբլով։ Հնդկական ընկերությունը (indian potash), 1.7 միլիարդ Ռուպի (որը կազմում է 23 ԱՄՆ միլիոն դոլար) փոխանցում է Ռուսական ԿԲ, որ այն հնդկական Ռուպին փոխարինի ռուսական Ռուբլով, որ դրանով վճարի բելառուսական պարարտանյութի դիմաց։
Ռուսական ԿԲ չի կարողանում կարճ ժամկետում Ռուպին change անել Ռուբլու, որի պատճառով հնդկական կողմը հետ է կանչում տրանզակցիան և գործարքը չի կայանում։
Պատճառն այն է, որ երկու ազգային դրամական միջոց change անելու համար հարկավոր է երրորդ արժեքային միավորը, տվայլ դեպքում դոլարը, որ Համաշխարհային վալյուտ է համարվում, որը համաշխարհային շուկայում ճանաչված է և ապահովագրված համաշխարհային տնտեսություններով։
Հիմա կողմերից մեկը այդ համաշխարհային վալյուտայի հանդեպ ոչ շուկայական, սահմանում է իր ռուբլու հանդեպ կուրս, որը առևտրի մեջ դառնում է խնդրահարույց, գործարքները հաշվելը դժվարացնում է։
Այս իրավիճակը բիզնեսի համար մեծացնում է ռիսկերը։
Հիմա ուշադիր։
Մոսկվայի բորսան հայտարարել է մեկնարկի ժամանակացույցը, որով այսուհետ առևտուրը` արաբական Էմիրությունների, Ուզբեկստանի և Հայաստանի հետ իրականացվելու է ազգային դրամական միջոցներով։
Այստեղ հարց է առաջանում` տեխնիկական այս change-ը ի՞նչպես է իրականացվելու, ո՞ր կուրսով են հաշվելու։
Երբ Աշխարհում երկրորդ ամենա մեծ տնտեսություն ունեցող երկրի` Չինաստանի փողը չեն կարողանում change անել, ի՞նչպես են Հայաստանի դրամը change անելու ռուբլու հետ։
Կարծում եմ՝ բոլորին արդեն հասկանալի է, որ Ռուսաստանը չի կարող` Չինաստանին, Հնդկաստանին, Արաբական Էմիրություներին պարտադրի իր Ռուսական ԿԲ-ի սահմանած դոլարի կուրսը, բայց Հայաստանի պարագայում մենք հիմա ականատես ենք լինում, ինչպես են հայկական դրամը սինխրոնացնում ռուսական ռուբլու արհեստական կուրսին և դրանով քանդում մեր տնտեսությունը։
Այն ինչը գրեցի, դրա մասին` Հանրային Հեռուստաընկերությունը չի լուսաբանի։
Սուվերեն Հայաստան»:
|