Հայելի.am-ը գրում է. «Հայաստան-Սփյուռք» վեցերորդ համաժողովին մասնակցելու նպատակով Հայաստանում է նաև Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը:
Ինչպես հայտնի է համաժողովի կազմակերպման գործում մեծ մասնակցություն են ունեցել հայ «Դոն Պիպո» մականվամբ հայտնի քրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը և «Ծագումով հայեր» հաղորդաշարի հեղինակ Մանանա Հակոբյանը:
Վերջինս էլ տարբեր շրջանակներում պատմել և ներկայացրել է,որ իրենք են հրավիրել հայտնի մարդկանց,իրենց վրա վերցրել համաժողովի կազմակերպման ողջ պատասխանատվությունը:
Հայտնի է նաև,որ Կարո Փայլանի գրաֆիկը խիստ հագեցած է եղել:Երկու օր առաջ՝սեպտեմբերի 18-ի երեկոյան նախատեսված է եղել Կարո Փալյանի և Դոն Պիպոյի հանդիպումը: Հայազգի պատգամավորը հայտնվել է շատ տհաժ իրավիճակում,քանի որ մինչև Երևան գալը նրան պատմել են,որ Դոն Պիպոն Հայաստանում մեծ բարերարի համբավ ունի և հայտնի գործարար է:Սակայն Երևանում արդեն նա իմացել է ավելին Դոն Պիպոյի անցյալի և նրա անվան հետ կապված սկանդալների մասին:
Բարեկրթությունից ելնելով,Փալյանը հանդիպել է Դոն Պիպոյին,սակայն շատ կարճ ժամանակից լքել է նրանց:
Հաջորդ օրն արդեն նրա և իր շրջապատը իրենց դժգոհությունն են հայտնել հանդիպամն կազմակերպիչներին և ասուլիսի ժամանակ էլ շեշտել է ,որ իրեն հրավիրել է Սփյուռքի նախարարությունը:


