▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու իմ ձեռքով ես գնալու. Անի Մաջնունյանի մայրը՝ դստեր սպանության մեջ մեղադրվողին

1in.am-ը գրում է.

Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Վարդան Աբրահամյանի նախագահությամբ շարունակվեց էքստրասենս Անի Մաջնունյանի սպանության գործի դատական քննությունը:

Ավազակությամբ զուգորդված դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով մեղադրվում է Մուշեղ Մխիթարյանը:

«Վեցերորդ զգայարան» հեռուստաշոուից հայտնի էքստրասենս Անի Մաջնունյանը սպանվել էր իր բնակարանում՝ դանակի բազմաթիվ՝ մոտ 50, այդ թվում՝ պարանոցին հասցված հարվածներով: Նրա դիակը հայտնաբերվել է 2015 թվականի օգոստոսի 5-ին: Նախորդ օրը՝ օգոստոսի 4-ին, ժամը 23-ի սահմաններում Անի Մաջնունյանին, ըստ գործի տվյալների, այցելել է սպանության համար մեղադրվող Մուշեղ Մխիթարյանը՝ «Յանուս» թատրոնի երիտասարդ ղեկավարը:

Դատարանում ցուցմունք տվեց ամբաստանյալ Մուշեղ Մխիթարյանը: Նա ասաց, որ առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչում:

Ըստ ամբաստանյալի՝ Անի Մաջնունյանին ճանաչել է մի քանի ամիս: Սկզբում զանգահարել ու հեռախոսազրույց է ունեցել նրա հետ: «Անին առանց ինձ տեսնելու նորմալ նկարագրեց իմ արտաքինը… Հետո հանդիպեցինք… Նա ինձ ասում էր՝ Միք…»:

Դեպքի օրվա իրադարձությունները ամբաստանյալը նկարագրեց ըստ իր «սցենարի»՝ ամենայն մանրամասնությամբ նկարագրելով իր տեղաշարժերը, միջանկյալ մեկնաբանություններ կատարելով, որոնք կապ չունեին սպանության հետ:
Ըստ ամբաստանյալի ներկայացրածի՝ դեպքի օրվա ուշ երեկոյան ինքն ու իր ընկերուհի Աննա Մ.-ն, ճիշտ է, եղել են Անի Մաջնունյանի բնակարանում, բայց երբ հեռացել են, Անին ողջ է եղել…
Ամբաստանյալի ցուցմունքի համաձայն՝ 2015 թվականի օգոստոսի 4-ին իր ընկերուհի Աննա Մ.-ն՝ այս գործով կարևորագույն վկա, ում ցուցմունքի համաձայն՝ Անիի տուն գնալիս Մուշեղն ասել է, որ գնում են Անիին սպանելու, ահա այդ Աննան, ըստ Մուշեղի՛ ցուցմունքի, իմանալով, որ ինքը գնում է էքստրասենս Անիի տուն, խնդրել-աղաչել է, որ միասին գնան: Աննան ցանկացել է, որ Անին իր համար բախտագուշակություն անի: Աննան ցանկացել է հենց Մուշեղի հետ գնալ, քանի որ բախտագուշակության համար Անին գումար էր ուզում, իսկ Աննան փող չուներ, մտածում էր՝ Մուշեղի հետ գնալու դեպքում Անին անվճար գուշակություն կանի՝ որպես Մուշեղի մտերմուհի:

Ըստ Մուշեղի՝ Աննան Անիի հետ ծանոթացել էր Բաղրամյան պողոտայում: Այդ օրերին ցույցեր էին այնտեղ, Անին ասել է, թե ուզում է մոտիկից տեսնել ցուցարարներին, Մուշեղի հետ գնացել է Բաղրամյան պողոտա, որտեղ նրանց է մոտեցել ու Մուշեղի միջոցով Անիի հետ ծանոթացել է Աննան:

Օգոստոսի 4-ին Մուշեղը սկզբում չի ցանկացել Աննային իր հետ տանել Անիի տուն: Բայց քանի որ Աննան շատ է խնդրել, Մուշեղը զանգել է Անիին ու ասել է, թե հետը մի աղջկա է տանելու, ով ուզում է լսել Անիի գուշակությունը:

Անին սկզբում ասել է, թե ուշ է, ինքը «էկրանային տեսք չունի», բայց ի վերջո չի մերժել Մուշեղի խնդրանքը:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին