▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը․ Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է ներկայացրել ֆեյսբուքյան իր էջում ու գրել է․

Եռապատկել, քառապատկել, հնգապատկել զգոնությունը: Այսօր հասել ենք գոնե նրան, որ տանը հոսպիտալացման սպասող հիվանդ չունենք: Բայց առողջապահական համակարգի ծավալման հնարավորությունները անսահմանափակ չեն:

Հիշեք, 100 նոր վարակվածից 15-ը անխուսափելիորեն հոսպիտալացվելու է, որից 5-ը անխուսափելիորեն հայտնվելու է վերակենդանացման բաժանմունքում, որից երկուսը, ցավոք եւ ի հեճուկս բոլոր ջանքերի, մահանալու է:

Դու կարող ես կանգնեցնել այս մահացու վիճակագրության զարգացումը՝ կրելով դիմակ, պահպանելով սոցիալական հեռավորությունը եւ պարբերաբար ախտահանելով (լվանալով) ձեռքերը:

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին