▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դու նույնիսկ մահափորձ ես նախապատրաստել սրբազանի վրա». Իսագուլյանը՝ Սամվել Բաբայանին

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանն, այսօրվա ասուլիսում,  անդրադառնալով Սամվել Բաբայանի վերջին հայտարարություններին, հանդես է եկել նրան ուղղված հարցադրմամբ. «Առաջին պատերազմի ժամանակ նախապատրաստե՞լ ես արդյոք Սերժ Սարգսյանի սպանությունը, Արթուր Աղաբեկյանի սպանությունը, Ամարասի Արթուրի սպանությունը: Դու նույնիսկ մահափորձ ես նախապատրաստել սրբազանի վրա: Հեղափոխությունից հետո ուզում էր նույնիսկ հերքել տալ, որ Ղուկասյանի նկատմամբ մահափորձ է իրականացրել: Իմիջիայլոց, շատ լուրջ խոսակցություններ կան, որ Բաքվի բանտում գտնվելու ժամանակ, թուրքերի պահանջով Բաբայանը բազմաթիվ հայերի տանջամահ է արել... Թող էս հարցերին պատասխանի»:

Գառնիկ Իսագուլյանն,  անդրադառնալով ՀՀ վարչապետի այսօրվա տեսաուղերձին, ասել է. «Մեռած` չթաղած վարապետի ելույթ էր, փորձում է ասել` ես կամ, հրաժարական չեմ տա: Իրավունք է վերապահում իրեն 5000-ից ավելի զոհերի համար սուգ հայտարարի ու ինքը քայլերթ կատարի դեպի Եռաբլուր: Պետք է թույլ չտալ սատանային` մտնել Եռաբլուր: Զոհերը` բացառապես Ն. Փաշինյանի ու իրա կնգա պատճառով են: Պետք է փակել ճանապարհն ու դա թույլ չտալ, որ մտնի այնտեղ»:

Եվս մեկ անգամ անդրադառնալով Սամվել Բաբայանի երեկվա հարցազրույցին` Իսագուլյանն ասել է. «Նա բազմակի օգտագործված ապրանք է: Օրեր առաջ նա կանչվել է կառավարություն, հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, մշակվել է ծրագիր` ոնց կարելի է պարտությունը բարդել բանակի վրա... Երբ ասում էինք` Սամվելն ու Աննան են կառավարել պատերամզը, չհերքվեց: Ամենակարևոր հարցը, որ պետք է տրվեր նրան` արդյո՞ք այդ օրերին Աննայի հետ գտնվել է բունկերներում ու ի՞նչ են արել Ջաբրայիլի օպերացիայի ժամանակ ու հոկտեմբերի 19-ի լույս 20-ի գիշերը: Ի՞նչն է եղել պատճառը, որ այն օրը, երբ Աննան եղել է Ջալալ Հարությունյանի մոտ, հաջորդ օրը երրորդ մահափորձն է իրականացվել Ջալալ Հարությունյանի նկատմամբ: Սամվել Բաբայանի կողմից դա խանդի՞, սիրո՞, թե՞ մեկ այլ դրսևորում էր: Բաբայանն այդ հարցերին պատասխաններ չտվեց»,- նշել է Իսագուլյանը` հավելելով. «Ի դեպ, բունկերներից մեկում ավագ սպաներից մեկը նույնիսկ փորձել է Աննա Հակոբյանին գնդակահարել, ուղղակի մյուսները թույլ չեն տվել` ասելով` դժվար է ասել նրա հոգեկան հիվանդ ամուսինն ինչ կանի»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին