▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուբայում բացվել է աշխարհի ամենաթանկ հյուրանոցը

Դուբայում բացվել է մոլորակի ամենաթանկ հյուրանոցը՝ Atlantis The Royal-ը, որի կառուցման արժեքը գնահատվում է 1,5 միլիարդ դոլար։

Բացման արարողությանը ելույթ է ունեցել Բեյոնսեն, ով, ըստ Arabian Business-ի, ելույթի համար կստանա 24 միլիոն դոլար։

Արարողությանը հնարավոր է եղել ներկա լինել միայն անձնական հրավերով։ Բացման արարողությանը Բեյոնսեն հանդես է եկել 2018 թվականից ի վեր իր առաջին համերգով։

Բացի այդ, բացմանը ներկա են եղել բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը, Բեյոնսեի ամուսինը՝ Ջեյ Զին, ավստրալացի դերասանուհի Ռեբել Ուիլսոնը, ամերիկացի մոդել Օլիվիա Կալպոն, դերասանուհի Էշլի Պարկը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին