▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք անգամ մատ չեք շարժել»․ Թանկյանը դիմել է ԱՄՆ-ի առաջնորդներին

Հանրահայտ երգիչ, «System of a down» խմբի մենակատար Սերժ Թանկյանը շարունակում է ակտիվ կերպով աջակցել Հայաստանին ու Արցախին։ Այս անգամ նա դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին և փոխնախագահ Մայք Փենսին՝ դատապարտելով նրաց անգործությունը։ Նա նաև կոչ է արել պատժամիջոցներ սահմանել Թուրքիայի դեմ․


«2 տարի առաջ դուք պատժամիջոցներ սահմանեցիք թուրք պաշտոնյաների դեմ՝ քահանա Էնդրյու Բրանսոնին բանտից ազատ չարձակելու համար, բայց դուք անգամ մատ չեք շարժել՝ պատժելու համար Թուրքիային Արցախում տասնյակ անմեղ հայ քրիստոնյաների սպանության համար»- գրել է Թանկյանը Twitter-ի իր էջում։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին