▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ձեր իմաստնությամբ իմաստավորում եք այս կյանքը. ASEKOSE.am

ASEKOSE.am-ը շնորհավորում է բոլոր հայ կանանց` գարնանային այս գեղեցիկ տոնի կապակցությամբ: Սիրելի մայրեր, քույրեր, ցանկանում ենք, որ ձեր կյանքում միշտ շողա արևը, եղեք առողջ ու երջանիկ` գեղեցկացնելով ու ձեր իմաստնությամբ իմաստավորելով այս կյանքը:

Շնորհակալություն սիրելի կանայք, քանի որ դուք տղամարդկանց տալիս եք ներշնչանք` գեղեցիկը ստեղծելու, եռանդ ու էներգիա` նոր ձեռքբերումներ արձանագրելու, ուժ ու խելք` նոր հորիզոններ նվաճելու և իմաստնություն ու համբերատարություն` համերաշխություն, հույս, խաղաղություն և ներդաշնակություն սփռելու համար:

Շնորհավորում ենք գեղեցիկ սեռի այն ներկայացուցիչներին, ովքեր իրենց տոնն աշխատավայրում են անցկացնում:

 Հատուկ շնորհավորում ենք բոլոր բժշկուհիներին, բուժքույրերին և նրանց, որոնք այս տոնական օրն անցկացնում են մեր առողջությանը հետևելով ու մեր մասին հոգ տանելով, նաև հայաստանյան բոլոր այն լրագրողուհիներին, ովքեր այսօր հետևում են աշխարհում ու մեր երկրում տեղի ունեցող իրադարձությունների զարգացմանը:

ՀԳ. Շնորհավորում ենք մեր գործընկերուհի Սեդա Հերգնյանին, ով այս տոնական օրը պատրաստվում է իր կյանքի կարևորագույն քայլերից մեկն անել` ամուսնանալ: ASEKOSE.am-ի ողջ խմբագրակազմի անունից Սեդային և Հայկին ամուր, սիրառատ միություն ենք մաղթում:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին