▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք եք գնել Հայկ Մարությանի տունը Հյուսիսային պողոտայում. Նիկոլ Փաշինյան

 

 

Էրեբունի թանգարանի դիմաց «Իմ քայլը» դաշինքի հանրահավաքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ  դաշինքի՝ քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանին պատկանող՝ Հյուսիսային պողոտայ բնակարանի շուրջ խոսակցություններին։

«Շատերը հարցնում են, իբր հակաքարոզչություն են անում իրենց արեւին, ասում են՝ բա էդ ո՞նց ա՝ Հայկ Մարությանը Հյուսիսային պողոտայում տուն ունի։ Դուք հարցրեք՝ էդ բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք ամբողջ կյանքում 200 հազար դրամ են ստացել, ո՞նց Հյուսիսային պողոտայում տուն ունեն»,– ասաց Փաշինյանը։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Նրա խոսքով՝ այս ընթացքում Հայկ Մարությանը երբեք չի քծնել իշխանություններին, եւ միշտ եղել է քաղաքացիական ակտիվության դիրքերում։

«Բոլորդ գիտեք, թե որտեղից Հայկ Մարությանին Հյուսիսային պողոտայում տուն, որովհետեւ դուք եք գնել այդ տունը Հայկ Մարությանի համար, որովհետեւ ինքն իր աշխատանքով է վաստակել իր բարեկեցությունը, որը սիրելի է եղել հայ ժողովրդին, գողերը Հայաստանում այլեւս տեղ չունեն, Հայաստանում տեղ ունեն աշխատող մարդիկ»,– ասաց Փաշինյանը։

Կարդացեք նաև՝ էս մարդը իր բնակարանը գրավ է դրել, որ կինո նկարի...Նիկոլ Փաշինյանը՝ Հայկ Մարությանի մասին

Սթափվեք, գժուկներ, սթափվեք...Նիկոլ Փաշինյանի ակնարկը

Դուխներդ տեղն ա՞. վարչապետը՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավին

 

 

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին