▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք կարող եք ճշտել, հետո նոր իմ վրա գոռալ. Զոհրաբ Մնացականյանը՝ ցուցարարներին

Կառավարության շենքի դիմաց արտագնա աշխատանքի մեկնողները և Ռուսաստանում բնակվող քաղաքացիները բողոքում են երկրից դուրս գալու սահմանափակումների դեմ։ Հայաստանի և Ռուսաստանի մի քանի տասնյակ քաղաքացիներ իշխանություններից պահանջել են պայմանավորվել Ռուսաստանի հետ սահմանը բացելու մասին, որպեսզի Հայաստանում արգելափակված մարդիկ կարողանան վերամիավորվել ընտանիքների հետ և վերադառնալ աշխատանքի։
Կառավարության շենքի մոտ ցուցարարները սպասեցին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանին՝ նրանից պահանջելով հրատապ հարցերին պատասխաններ տալ։


«Մինչև ե՞րբ պիտի պատանդ պահեք այս ժողովրդին: Ամբողջ աշխարհի սահմանները բաց են, իսկ մենք դեռ երկարացնում ենք արտակարգ դրությունը»,- բողոքեց քաղաքացիներից մեկը:

Զոհրաբ Մնացականյանը հիշեցրեց ակցիայի  մասնակիցներին, որ  համավարակով է պայմանավորված երկրում ստեղծված անհարմարությունները:

«Յուրաքանչյուր պետություն ինքն է որոշում կորոնավիրուսի տարածումը կանխելու քաղաքականությունը, և Հայաստանը բացառություն չէ։ Բայց մարդիկ պետք է իմանան մուտքի կանոնները. քաղաքացիները իրավունք ունեն ընտանիքների վերամիավորման, բայց ճգնաժամի պայմաններում, երբ շատ պետությունների սահմանները փակ են, դա շատ դժվար է անել: Առավել ևս, որ Վրաստանը դեռևս փակ է պահում իր սահմանները Հայաստանի համար։ Առանձին դեպքերում, երբ խոսքը գնում է ՌԴ քաղաքացիների և ՀՀ քաղաքացիների Հայաստան վերադարձի մասին, խնդիրն իր լուծումը գտնում է։ Մենք փակ չենք պահում սահմանը, բայց դա Ռուսաստանի քաղաքականությունն է, որ չեն ընդունում։ Ռուսաստանն այդ քաղաքականությունն իրականացնում է բոլոր երկրների համար»,- ասաց ԱԳ նախարարը։
 

Լիբանանահայ ցւցարարը դիմեց նախարար Մնացականյանին՝ ասելով, որ իր աղջիկը Լիբանանի քաղաքացի է, որին ինքը մեկ տարիչ չի տեսել։

«Ինքը հնարավորություն ունի գալ Հայաստան, քանի որ դուք Հայաստանի քաղաքացի եք և Հայաստանում եք: Այդ ամենը շատ պարզ եղել է այս  շրջանում: Վերջին 3 օրվա ընթացքում Լիբանանից 3 օդանավ է եկել Հայաստանընդամենը 100 հոգի է եկել այդ օդանավով: Մենք այդ հնարավորությունը ստեղծել ենք: Հիմա մենք շարունակելու ենք այդ քաղաքականությունը: Ձեր աղջիկը պետք է դիմի Հայաստանի դեսպանատուն, որպեսզի  կարողանա վերադառնալ Հայաստան: Այսինքն՝ պարզ հարցեր են, որոնք դուք կարող եք ճշտել, հետո նոր իմ վրա գոռալ»,– ասաց ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին