▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Դուք ուրիշ անեկդոտ չգիտե՞ք». Ղազարյանը՝ Ղազարյանին

Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանը Էդգար Ղազարյանին հեգնեց. «Ձեր քննադատներն ասում էին, որ դուք անլրջացնում եք պրոցեսը: Դուք մտաք քննարկման՝ որպես վարչապետի թեկնածու (թեև հերքում եք) և անլրջացրիք այդ ողջ պրոցեսը: Հիմա անլրջացնում եք օմբուդսմենի պրոցեսը: Սա ինձ հիշեցնում ա մի անեկդոտ, որ ասում ա՝ էս տարի էլ Իտալիա չգնացինք»:

«Դուք ուրիշ անեկդոտ չգիտե՞ք,- առարկեց Էդգար Ղազարյանը,- անցած անգամ էլ, որ ինձ կանչել էիք, էդ նույն անեկդոտը պատմեցիք: Եթե չգիտեք, ես Ձեզ էդ հարցում էլ կարող եմ օգնել»:

Ականատես եմ եղել իրողությամբ, որ REC-ի կոճակը միացրած թողնելու համար դուք հեռացվել եք բաժնի պետի պաշտոնից՝ մնալով միայն որպես լրագրող: Եվ դա արվել է վարչապետի կողմից»,- Հանրայինի եթերում Պետրոս Ղազարյանի հետ բանավեճի ընթացքում նաև ասաց Էդգար Ղազարյանը:

Ի պատասխան Պետրոս Ղազարյանը նշեց, թե ինքը երբեք բաժնի պետ չի եղել:

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքական ավելին