▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք ուշադրություն դարձնո՞ւմ եք այդ շնիկին. Ռուբեն Հախվերդյանը՝ Անդրեի մասին

ՀՀ վաստակավոր արտիստ, երգիչ Անդրեն, ով կարծես, թե վերջին տարիներին բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում, այնտեղ հաղորդումներից մեկի ժամանակ շատ սուր արձագանքել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին, որը հարցազրույցներից մեկում երգիչներին անվանել էր ադրբեջանցիներ, եւ խորհուրդ էր տվել երկրից նրանց հեռանալ։

«Նրանք ադրբեջանցիներ են, ադրբեջանական մթնոլորտում են մեծացել, վաբշե պետք է մաքրվեք ստեղից…»,֊նշել էր Հախվերդյանը։

Այս առնչությամբ ArmLur.am-ը զրուցել է երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանի հետ։

«Ես նման բան չեմ ասել, ես ընդամենն ասել եմ, որ նրանք մուղամաթի մշակույթի մեջ են մեծացել, իսկ մյուս սերունդը բնականաբար Կոմիտասի, եւ այդպես, դա եմ ես ասել։ Ես կոնկրետ իրեն չեմ ասել, ես նկատի եմ ունեցել ղարաբաղյան կլանին։ Անդրեն սովորական ոչնչություն է, ներողություն, եթե շունը չէ, շնիկը հաչում է քո վրա, Դուք ուշադրություն դարձնո՞ւմ եք այդ շնիկին»-եզրափակել է Ռուբեն Հախվերդյանը։

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին