▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուք պատերազմն սկսեցիք արդեն պարտված, որովհետև վախկոտի հոգեբանություն ունեք. Լալա Մնացականյան

Դերասանուհի Լալա Մնացականյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ես անվերապահ հավատում եմ ՄԵՐ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ: Եվ իմ հավատը մեկ վայրկյան իսկ չի թուլացել սկսած այն օրից, երբ հարձակվեցին մեզ վրա: Դուք արդեն պարտված էիք, երբ սկսեցիք այս պատերազմը: Դուք այնքան վստահ էիք ձեր ուժի, տեխնիկայի, վարձու զինյալների վրա, որ ժամերի հարց էիք համարում հայ ժողովրդի բնաջնջումը:

Դուք պարտված էիք նույնիսկ այն ժամանակ, երբ վստահ էիք աշխարհի լռության վրա, և առավել քան վստահ էիք, որ նույնիսկ մեր իբր «բարեկամները» կխառնվեն միայն այն ժամանակ, երբ երկիրը բաժանելու հերթը գա: Դուք պատերազմն սկսեցիք արդեն պարտված, որովհետև վախկոտի հոգեբանություն ունեք: Վախկոտը հարձակվում է միշտ ոհմակով, զինված և միայն ՄԵՆԱԿԻ վրա: Դուք պարտված եք, քանի որ չգիտեք, որ ՄԵՆԱԿԸ միշտ հաղթում է, որովհետև իր մեջ ԱԶԳԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԱՀՌԵԼԻ ՈՒԺՆ է: Դուք պարտված եք, քանզի չգիտեք, թե դա ինչ ուժ է: Դուք պարտված եք, որովհետև չգիտեք որ գոյություն ունի ՏԻԵԶԵՐԱԿԱՆ ՉԳՐՎԱԾ ՕՐԵՆՔ. հաղթանակը միայն տրվում է ՄԻԱՍՆԱԿԱՆ ՈԳԻ ՈՒՆԵՑՈՂԻՆ»:

Կայքում տեղ գտած մտքերը հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Asekose.am / հեռ: 095519696
Հասարակություն ավելին