▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուքենդոյի ֆեդերացիայի շենքը Մարտի 1-ին «զորանո՞ց» է եղել

 

«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Դուքենդո» արեւելյան մարտարվեստի ֆեդերացիայի շենքից հայտնաբերված զենքերը ոստիկանությունում ուսումնասիրում են, որպեսզի պարզեն, թե ում են պատկանում դրանք։

Ու թեեւ ֆեդերացիայի նախագահ Գոռ Վարդանյանն ասել էր, թե հայտնաբերված պիռատեխնիկական բաղադրիչները ձեռք են բերվել ֆիլմերի մեջ նկարահանելու նպատակով, սակայն չի բացառվում, որ այդ զենքերով հանցագործություններ եւս կատարված լինեն։ «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ այս պահին ուսումնասիրվում է նաեւ այդ խնդիրը։ Ի դեպ, Հայ ազգային կոնգրեսի պնդմամբ՝ այդ նույն տարածքը 2008թ. մարտի 1-ին եւ դրան նախորդած օրերին եղել է «զորանոց»։

Հենց այստեղ է տեղակայվել ժողովրդի վրա հարձակվելու համար կազմված ջոկատներից մեկը։ Ջոկատ, որը կազմավորել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի նախկին պետ Գրիշա Սարկիսովը»։

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ`  «Ժողովուրդ»  թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին