▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դուրս է գալիս, որ պարտությունն ընդունելով՝ չենք կարողանում վերադարձնել ռազմագերիներին. Մարուքյան

Երբ որ հայտնի է դարձել, որ վարչապետը գնալու է Մոսկվա՝ եռակողմ հանդիպման, դարձել է հանրային քննարկման առարկա, որ օրակարգը պետք է լինի ռազմագերիների վերադարձը, և վարչապետը վերահաստատել է, որ գնում է այդ օրակարգով: Հիմա գնացել է, չի ստացվել լուծել վերադարձի հարցը…»,- այսօր՝ խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, անդրադառնալով գերիների վերադարձի հարցին, ասաց ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ նշելով, որ այլևս չեն պատրաստվում լռել:

«Պետք է աղաղակել, ամբողջ միջազգային հանրությանը կոնսոլիդացնել այս հարցի շուրջ և հասնել նրան, որ Ադրբեջանի վրա ճնշումները մեծանան, անգամ սանկցիաներ կիրառվեն, որ վերադարձնի պատերազմից հետո իր մոտ մնացած ռազմագերիներին: Այլապես դուրս է գալիս, որ պատերազմից հետո մենք, մեր պարտությունն ընդունելով, փաստաթուղթ ստորագրելով, փաստաթղթի բոլոր կետերն իրացնելով, ռազմագերիների վերաբերյալ 8-րդ կետը չենք կարողանում իրացնել»,- նկատեց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Քաղաքականություն ավելին