Այս տարվա ապրիլի 23-ին լուրջ միջադեպ է տեղի ունեցել Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցում: Դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել աշակերտուհի Լիդիայի մայրիկին` Նատալյա Սարգսյանին: Պատճառն այն է եղել, որ տնօրենը ոչ պատշաճ հագնվելու համար Լիդիային դպրոցի մուտքից ուղարկել է տուն: Աշակերտուհու մայրը՝ Նատալյան, եկել է դպրոց եւ տնօրենից բացատրություն պահանջել՝ պնդելով, որ իր դուստրը պատշաճ է հագնվել: Եվ տեսնելով, որ Սարուխանյանը մանկավարժին անհարիր բառապաշարով է խոսում իր հետ՝ ասելով, թե «ձեռ չի տալիս պայմանները, ռադդ քաշի՛», Նատալյան ձայնագրել է իր եւ տնօրենի խոսակցությունը: Ու երբ տնօրենին ասել է այդ մասին, վերջինս օգնության է կանչել ուսմասվար Էլզային ու պահակ Գարիկին, որոնք բռնության են ենթարկել Նատալյային: Սակայն տնօրեն Սարուխանյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հերքեց ծնողին ծեծի ենթարկելու փաստը. «Նման բան չի եղել: Ես երեխային տուն եմ ուղարկել, հետո մայրն է եկել դպրոց, բայց նրան հանգստացրել եւ ուղարկել ենք տուն»: Շարունակությունը` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում
Դպրոցի տնօրենը ծեծել է աշակերտի ծնողին
Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Tweet