▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դպրոցի տնօրենը Լիսկայի աշխատասենյակից ծեծված է դուրս եկել. «Ժողովուրդ»

«Երեկ «Ժողովուրդ»-ի խմբագրություն է ահազանգել մի քաղաքացի և հայտնել, որ օրերս Սյունիքի մարզի Կապան քաղաքի թիվ երկրորդ դպրոցի տնօրեն Լյուդվիգ Հարությունյանը մարզպետի աշխատասենյակում ծեծի է ենթարկվել, քանի որ Սուրեն Խաչատրյանի հասցեին վատ է արտահայտվել: Ականատեսները տեսել են, թե ինչպես է դպրոցի տնօրենը ձեռքը բռնած, կաղալով դուրս եկել մարզպետի աշխատասենյակից:

 

Սակայն Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը («Լիսկա») «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասել է, որ իր անվան հետ կապված այդ լուրերը շրջանառության մեջ դնող մարդիկ այդպիսով ցանկանում են իրենց գովազդել: «Չգիտեմ՝ ինչի մասին Է խոսքը, ընդհանրապես տեղյակ չեմ, բայց որոշ մարդիկ ռեկլամի կարիք ունեն և փորձում են իմ անունը կապել իրենց հետ, որ ռեկլամ անեն»,–ասել է Սուրեն Խաչատրյանը:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ նյութեր «Ժողովուրդ» թերթում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին