galatv.am-ը գրում է, որ այսօր վաղ առավոտյան մայրաքաղաքի Կոնդ թաղամասի բնակիչները բողոքի ակցիա են իրականացրել նախագահական առանձնատան դիմաց ակնկալիքով, որ կհանդիպեն Սերժ Սարգսյանին եւ կներկայացնեն իրենց խնդիրը: Սերժ Սարգսյանը, դուրս գալով նախագահական առանձնատնից, մոտեցել է ցուցարարներին: Հավաքվածները ներկայացրեցին իրենց խնդիրը, ինչին ի պատասխան Սերժ Սարգսյանն ասել է .«Ուրեմն զբաղվո՜ւմ ենք»: Բնակիչները հարցրել են, թե երբ, որեւէ շինարարություն չի իրականացվում: Հաջորդել է Սերժ Սարգսյանի նույնաբովանդակ պատասխանը: «Բայց դուք մեր նախագահն եք»,- դիմելով Ս. Սարգսյանին՝ ասել են բնակիչները: «Դրա համար էլ զբաղվում ենք»,- եղել է Ս. Սարգսյանի պատասխանը:
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում և տեսանյութում