▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրսի հայեր, քվեարկե՛ք

Միացե՛ք Հայեր
Սիրելի հայ ժողովուրդ, եկեք համաձայնեք ,որ մենք երբեք այսքան մոտ չենք եղել հաղթանակին, որքան այսօր։ Մենք փոքր ազգ ենք՝ մեծ գաղափարներով. դա հատուկ է միմիայն մեզ: Մեզ մի փոքրիկ առիթ է պետք, որպեսզի ցուցադրենք աշխարհին մեր ազգայինն ու ժողովրդականը։ Պատկերացնում եք՝ հաղթանակաը որքան մեծ հնարավորություն է ընձեռում մեզ. ավելի քան 600 միլլիոն հեռուստադիտող ամբողջ աշխարհում մեկ անգամ ևս կլսի Հայաստան երկրի անսպառ տաղանդի մասին, նրանցից ոմանք գուցե ինչ -որ չափով կծանթանան մեր քաղաքակրթությանը,որը ամենահինն է աշխարհում, մեր մշակույթին, հայ ժողովրդի անցած պատմությանն ու փառահեղ, պայծառ ապագային։

Հաջորդ տարի լրանում է Հայոց Ցեղասպանության 100 ամյակը, և շատերը մեկ անգամ ևս կմտածեն այս անհերքելի, դառը իրականության շուրջ: Բայց ո՛չ, ժողովու՛րդ ջան,մենք պետք է աշխարհին ապացուցենք, որ այսօրվա հայը կոտրված ու թույլ չէ, այսօրվա հայը տխուր ու անօգնական վիճակում չէ․․․․ Հենց այսօրվա հայերս, որ հետնորդներնենք այն մարդկանց, ովքեր դաժանորեն սպանվեցին 100 տարի առաջ, պետք է համախմբվենք, մի բուռ դառնանք ու աշարհին ասենք,թե ով ենք մենք, որտեղից ենք գալիս և ուր ենք գնում:

Ասյօր Արամ mp3-ին մեր՝ հայ ժողովրդիս, օգնության կարիքը ունի և մեզանից յուրաքանչյուրը կարող է օգնել նրան՝ հետևելով այս ցուցումներին։

Հայաստանի բնակիչների համար

1․Առաջին հերթին, սիրելի հայաստանցիներ, եկեք չքվեարկենք այնպիսի երկրների օգտին, որոնք մեզ կարող են մրցակցել եզրափակչում (Հունաստան, Շվեդիա, Նիդերլանդներ,Միացյալ Թագավորություն, առավել ևս Ավստրիա)։

2․Դրսում ապրող որքան բարեկամներ, հարազատներ, ընկերներ,նույնիսկ ծանոթներ ունեք՝ skype-ով կամ հեռախոսով զանգահարեք և խնդիրներից խոսելուց բացի հորդորեք, որ քվեարկեն հենց Արամ mp3-ի օգտին։ 

Սփյուռքում ապրող հայերի համար

1․Քվեարկում ենք տան անդամների բոլորի հեռախոսներից՝ յուրաքանչյուրից 20 անգամ։

2․ Հորդորեք նաև քվեարկել Արամի օգտին ձեր այն հայ ծանոթներին, ովքեր ցավոք մեր երկրից հեռացել են հիասթափված ու հուսալքված: Պետք է հասկանանք, որ այս հաղթանակը պատկանում է միայն ու միայն մեզ՝ հայ ժողովրդիս։

3․ Սիրելի՛ հայեր, նաև խնդրում եմ Ձեր ոչ հայ մտերիմներին ու ծանոթներին հորդրորեք, որ քվեարկեն Հայաստանի օգտին՝ նրանց ներկայացնելով հաղթանակի օգտակարությունն ու անհարաժեշտությունը մեր ազգին։

Հա՛յ ժողովուրդ, սա կլինի մեզանից յուրաքանչյուրի հաղթանակը: Եկեք միավորվենք բոլորս՝ ծանոթ, թե անծանոթ, հարևան, թե բարեկամ, ահել, թե ջահել. մի խոսքով բոլոր բոլորս, զգանք համախմբված լինելու համն ու երջանկությունը, ուժն ու զորությունը:

Արսեն Զեյնալյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին