▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Դրսից ռեկտոր է եկել․ Արայիկ Հարությունյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն  իր ֆեյսբուքյան  էջում տեսանյութ է հրապարակել եւ գրառում արել:

Նա, մասնավորապես, նշել է.

«Դրսից ռեկտոր է եկել:

Երկար տարիներ Հայաստանի սահմաններից դուրս իր գործունեությունը ծավալած Ռուստամ Սահակյանը, ով անընդհատ փորձ է արել վերադառնալ հայրենի Վանաձոր եւ դրսում կուտակած իր փորձը ծառայեցնել Հայրենիքին, երեկ ընտրվել է Վանաձորի պետական համալսարանի ռեկտոր:

Շնորհավորում եմ Ռուստամ Սահակյանին ու վստահություն հայտնում, որ օգտագործելով իր կապերն ու հնարավորությունները՝ նոր ռեկտորը Վանաձորի պետական համալսարանը կդարձնի տարածաշրջանային զարգացող եւ հեռանակարային բուհ»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին