«Դվին» հոլի սեփականատեր Արտակ Թովմասյանն այսօր կարող է իր հաստատությունն անվանել լավագույնը, քանի որ այստեղ են անցկացվում գերշքեղ և լավագույն հարսանիքները, ինչպես նաև երաժշտական երեկոները:
ՍթարՆյուզ-ն է գչում ու նշում, որ սեփականատերը, կարծես, իր երեխաների և իրենց ընտանիքի հարազատների միջոցառումները հարմարեցնում է ռուս էստրադայի հայտնի արտիստների համերգային շոուների հետ: Օրինակ որևէ ամսվա որևէ օր, որը իրենց ընտանիքի տոնն է, նախորդում կամ հաջորդում է հայտնի արտիստների համերգային երեկոներին: Այս անգամ հերթը Վալերի Մելաձեինն էր: Ինչպես ասում են 2 երնեկ` մի տեղում:
«Հավելենք, որ երեկ համացանցում տարածվել էր տեսանյութ, որում անակնկալ կերպով շքեղ ամուսնության առաջարկ էր արվում:
Պարզվում է`երեկ ծննդյան օրն էր նշում «Դվին» համալիրի սեփականատեր Արտակ Թովմասյանի քույրը:
Մայրիկի ծննդյան օրը որդին՝ Գրիշա-Էրիկը առաջարկություն է արել իր սիրելիին: Գրիշա-Էրիկը ինստագրամում միլիոնավոր հետևորդներ ունեցող երիտասարդ է:
Անակնկալ կերպով հանկարծ դահլիճ ներս են բերել 20.000 վարդ, իսկ դռոնը՝ մատանին»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: