Հետևեք նաև Asekose.am-ին՝ տելեգրամում։
Ուկրաինացի երգչուհի Սվետլանա Լոբոդան հոկտեմբերի 14-ին համերգ է տալու Երևանում, Դվին Մյուզիք Հոլում:
Սովորական կամ լավ՝ մի քիչ անսովոր լուր աշնանը սպասվող երևանյան շոուբիզնեսյան կյանքում:
Տարօրինակն այն է, ինչ տեղի ունեցավ Դվին Մյուզիք Հոլի ֆեյսբուքյան էջում: Համերգը ազդարարող անգլերենով լուսանկարը, որում Հայաստանի և Ուկրաինայի դրոշներն էին՝ սրտիկի մեջ, անհետացավ: Փոխարենը հայտնվեց նույն ազդագրով լուսանկարը՝ այս անգամ ռուսերենով ու առանց Հայաստան և Ուկրաինա անունների ու սրտիկով դրոշների:
Մանրուք է կարծես թե այս փաստը, սակայն խոսում ու նույնիսկ աղմկահարուց:
Հիշեցնենք, որ Դվին հյուրանոցի սեփականատեր Արտակ Թովմասյանը՝ Դվինի Արտակը, ըստ լրատվամիջոցներից մեկի, նեղ շրջապատում վստահեցնում էր, որ Կրեմլի թեկնածուն է:
Նշենք, որ տոմսերի արժեքը սկսում է 60 հազարից
Դիտեք նաև՝