▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էական չի` աղջիկ ես, թե տղա, եթե դուռակ գյադա ես`դա հավերժ է

 

Վերցրեք ցանկացած դասական օրինակ`միջին կրթվածության, դաստիարակության, տրամաբանության, միջին վիճակագրական անձնավորության: Բացեք նրա առաջ ձեր սիրտը, հայտնեք, որ խելագարվում եք նրա համար, որ ամեն ինչի պատրաստ եք, սիրում եք և նման ոճով ապացուցեք ձեր նվիրվածության աստիճանը.... Պահոոո` միջին վիճակագրականը անմիջապես կսկսի իրեն երևակայել ու դույզն ինչ չխորհելով`կհավասարեցնի իր միջին կարգավիճակը ամենաքիչը Մոնակոյի թագավորական տոհմի արյունը կրողներին: Որոշակի ժամանակ անց, դուք կզգաք, որ նրա աչքերում կամաց-կամաց վերածվում եք ցարական Ռուսաստանում, սեփական հերթից առաջ ընկած, ճորտի կարգավիճակից ազատ թափառաշրջիկի կարգավիճակին ձգտող անտոհմածառ անձնավորության: Դա այն ժամանակ, երբ ձեր մտավոր հնարավորությունները տասնապատիկ անգամ գերազանցում են ենթադրյալ պերսոնաժի մեղմ ասած համեստ տրամաբանական ունակություններին: Բայց ապոկալիպսիսը կսկսի այն ժամանակ, երբ ինքնամոռաց մոնարխը կամ ուհին` կմղի ձեզ երկրորդ, երրորդ, ասեմ ավելին`ամենաետին պլան, վստահ լինելով, որ սեփական նախահայր շիմպանզեից իրեն ընծա մնացած բրդոտ մազածածկը այլևս չի նկատվում սիրուց կուրացած և բախտի քմահաճույքին շպրտված կացին եղբոր կողմից:
Այստեղ տեղին է հիշել հայտնի ֆիլմից մի արտահայտություն` ձեզ երկար նայելով ես համոզվում եմ, որ դուք ոչ թե նորմալ մարդկանց նման առաջացել եք կապիկից, այլ, ամենայն հավանականությամբ, առաջացել եք կովից,բարեկամս...
Ու հենց այստեղ ինքնապահպանման բնազդը սկսում է աշխատել, ու, տևական խումհարից կամ թմբիրից արթնացած ուղեղով, նախկին կույր սիրահարը հնչեցնում է առավոտյան թարմությամբ համեմված գագաթնակետային արտահայտությունը` «բայց ինչ դուռակ գյադա ես դու»: Ու շատ ավելի ահավոր է այն, որ այս խոսքերը հասցեագրվում են իգական սեռի ներկայացուցչին: Վերջ...
Հ.Գ. 21-րդ դարում փիլիսոփայությունը վերջնականապես մահացավ, ինչպես նաև սերը`նախկին դրսևորումներով: Եվ, քանի որ ժամանակը ևս դարձավ ամենաթանկ ու դեֆիցիտային ռեսուրսը, խորհուրդ եմ տալիս վերանայել նախկինում ձևավորված արժեհամակարգը և վերաիմաստավորել այն: Դուռակները, հեռախոսները, յախտաները ունեն ամորտիզացիոն սահմանափակ ժամանակաշրջան և , վաղ թե ուշ, նրանց արժեքը հավասարվում ե 0-ի, իսկ աստվածային արվեստի գործերը ժամանակի ընթացքում թանկարժեքից վերածվում են անգինի:

Վերցրեք ցանկացած դասական օրինակ`միջին կրթվածության, դաստիարակության, տրամաբանության, միջին վիճակագրական անձնավորության: Բացեք նրա առաջ ձեր սիրտը, հայտնեք, որ խելագարվում եք նրա համար, որ ամեն ինչի պատրաստ եք, սիրում եք և նման ոճով ապացուցեք ձեր նվիրվածության աստիճանը....

Պահոոո` միջին վիճակագրականը անմիջապես կսկսի իրեն երևակայել ու դույզն ինչ չխորհելով`կհավասարեցնի իր միջին կարգավիճակը ամենաքիչը Մոնակոյի թագավորական տոհմի արյունը կրողներին: Որոշակի ժամանակ անց, դուք կզգաք, որ նրա աչքերում կամաց-կամաց վերածվում եք ցարական Ռուսաստանում, սեփական հերթից առաջ ընկած, ճորտի կարգավիճակից ազատ թափառաշրջիկի կարգավիճակին ձգտող անտոհմածառ անձնավորության: Դա այն ժամանակ, երբ ձեր մտավոր հնարավորությունները տասնապատիկ անգամ գերազանցում են ենթադրյալ պերսոնաժի մեղմ ասած համեստ տրամաբանական ունակություններին: Բայց ապոկալիպսիսը կսկսի այն ժամանակ, երբ ինքնամոռաց մոնարխը կամ ուհին` կմղի ձեզ երկրորդ, երրորդ, ասեմ ավելին`ամենաետին պլան, վստահ լինելով, որ սեփական նախահայր շիմպանզեից իրեն ընծա մնացած բրդոտ մազածածկը այլևս չի նկատվում սիրուց կուրացած և բախտի քմահաճույքին շպրտված կացին եղբոր կողմից:

Այստեղ տեղին է հիշել հայտնի ֆիլմից մի արտահայտություն` ձեզ երկար նայելով ես համոզվում եմ, որ դուք ոչ թե նորմալ մարդկանց նման առաջացել եք կապիկից, այլ, ամենայն հավանականությամբ, առաջացել եք կովից,բարեկամս...Ու հենց այստեղ ինքնապահպանման բնազդը սկսում է աշխատել, ու, տևական խումհարից կամ թմբիրից արթնացած ուղեղով, նախկին կույր սիրահարը հնչեցնում է առավոտյան թարմությամբ համեմված գագաթնակետային արտահայտությունը` «բայց ինչ դուռակ գյադա ես դու»: Ու շատ ավելի ահավոր է այն, որ այս խոսքերը հասցեագրվում են իգական սեռի ներկայացուցչին:

Վերջ...Հ.Գ. 21-րդ դարում փիլիսոփայությունը վերջնականապես մահացավ, ինչպես նաև սերը`նախկին դրսևորումներով: Եվ, քանի որ ժամանակը ևս դարձավ ամենաթանկ ու դեֆիցիտային ռեսուրսը, խորհուրդ եմ տալիս վերանայել նախկինում ձևավորված արժեհամակարգը և վերաիմաստավորել այն: Դուռակները, հեռախոսները, յախտաները ունեն ամորտիզացիոն սահմանափակ ժամանակաշրջան և , վաղ թե ուշ, նրանց արժեքը հավասարվում ե 0-ի, իսկ աստվածային արվեստի գործերը ժամանակի ընթացքում թանկարժեքից վերածվում են անգինի:

Գարիկ Պետրոսյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին