▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Թիկնապահներից էլ է վախենում

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը երեկ չզեկուցվող նախագիծ ընդունեց, որով պետական պահպանության ծառայության պետն ու տեղակալները, որոնց պաշտոնը զինվորական ծառայության պաշտոն չէ, իրավունք կունենան ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ, զենք կրել, պահել եւ կիրառել։

«Ծառայության հատուկ բնույթով պայմանավորված տեղի ունեցող պահպանական միջոցառումներին հաճախակի անմիջապես մասնակցում են անձամբ ՊՊԾ պետը, պետի տեղակալները։

Այդ միջոցառումների ընթացքում վերջիններս, իրենց իրավասության սահմաններում, կազմակերպում եւ ղեկավարում են իրականացվող գործողությունները, անձնական օրինակով ենթակաների մոտ առաջացնում պատասխանատվության զգացում իրենց ծառայողական պարտականություններն առավել զգոն եւ բարեխղճորեն կատարելու նկատմամբ»,- հիմնավորել են այն։

Այս որոշումը բուռն քննարկումների առիթ է դարձել համակարգում, սա նշանակում է, որ Փաշինյանը չի վստահում իր թիկնազորին եւ հնարավորություն է տալիս, որ իրեն ուղեկցող ՊՊԾ պետն ու տեղակալները զենք կրեն»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Մամուլ ավելին