▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդմոն ջան, տենց բաներ մի խոսա էլի․․․ դու բոլոր ռեժիմների հետ աշխատել ես. Գառնիկ Դանիելյան

Էդմոն ջան, տենց բաներ մի խոսա էլի․․․ դու բոլոր ռեժիմների հետ աշխատել ես. Գառնիկ Դանիելյան

Ի պատասխան ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանի հայտարարության, թե Բագրատ Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանն ասել է․ «Ինձ թվում է՝ իր մասին է եղել խոսքը, բոլոր ռեժիմների հետ էդ մարդը համագործակցել է, աշխատել է, սիրել է էդ բոլոր ռեժիմների առաջնորդներին՝ մինչև մի քանի շաբաթ առաջ։ Էդմոն ջան, պետք չի տենց բաներ ասես, դուք նախկին եք, նախկինի նախիկն էլ եք։ Բայց բոլորի հետ համագործակցելը էդքան վատ չի, ինչքան էս ռեժիմի հետ»,- նշել է Դանիելյանը՝ կատակելով․ «2018-ից առաջ, ով պետական ոլորտում աշխատել է, համարվում է նախկին, հիմա ի՞նչ անենք, 2018-ից հետո ծնվածների հետ գործ ունենա՞նք»։

***

«Սրբազանը պետք է հստակ երաշխիքներ տա, որ իր շարժման միջոցով չի կարող որևէ փորձ լինել նախկին ռեժիմների վերադարձի»,- լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ, պատասխանելով հարցին՝ ԼՀԿ-ի կողմից հստակ աջակցություն կա՞ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը, ասել է ԼՀԿ ղեկավար, Հատուկ հանձնարարություններով նախկին դեսպան Էդմոն Մարուքյանը:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին