▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդմոն Մարուքյանը հերքման մասին գրավոր պահանջ է հղել Նիկոլ Փաշինյանին

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագծի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի երեկվա հատարարությունները ստիպել են խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանին հերքման մասին գրավոր պահանջ ներկայացնել վարչապետին։

 

 

«Սիրելի՛ քաղաքացիներ,
Քիչ առաջ մեր կողմից հերքման պահանջ է ուղարկվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Դրանով մասնավորապես մեկ անգամ ևս հիմնավորվել է խմբակցության կողմից մշակված «Գնումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագծի համապատասխանությունն ազգային անվտանգության ապահովման նպատակներին։

 

 

Ըստ ադյմ՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը պահանջում է մեկշաբաթյա ժամկետում հրապարակայնորեն հերքել վարչապետի կողմից կառավարության բաց նիստին հնչեցված զրպարտչական բնույթի տեղեկությունները, որոնք տարածվել են լրատվության բոլոր հնարավոր միջոցներով», իր ֆեյսբուքյան էջում գրել է Մարուքյանը։

Կարդացեք նաև՝ Չե՞ք ամաչում , պարոն վարչապետ, Նիկոլ ջան, գնացել ես էդտեղ, որ բա՞ն անես․․․. Էդմոն Մարուքյան

 

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին