▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էդուարդ Շարմազանովը՝ կոալիցիոն կառավարություն ձևավորելու Արթուր Բաղդասարյանի առաջարկի մասին

Aravot.am-ը գրում է.

Երեկ իր 48-ամյակի օրը «Հայկական վերածնունդ» կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը քաղաքական համագործակցության մասին հայտարարություն  է արել, որով քաղաքական համերաշխության կոչ է հնչեցնում ու խորհրդարանական ընտրություններից հետո իշխող ուժի հետ կոալիցիա կազմելու առաջարկ. «Ընդդիմադի՞ր ուժ է այսօր «Հայկական վերածնունդը», միանշանակ` այո, ծայրահեղակա՞ն ուժ է ընդդիմության մեջ «Հայկական վերածնունդը», միանշանակ `ոչ: Կարո՞ղ ենք պաշտպանել իշխանության դրական քայլերը, միանշանակ` այո, իշխանության հասնելու համար կդիմե՞նք անձնական վիրավորանքների և վենդետաների, ապստամբության և արյունոտ հեղափոխության, միանշանակ` ոչ: 2017թ. խորհրդարանական ընտրություններում Հանրապետականի կամ այլ կուսակցության հետ առանց իրական իշխանության և առանց որոշումների վրա իրական ազդեցության կոալիցիա կկազմե՞նք` միանշանակ՝ ոչ, իսկ իրական իշխանության և որոշումների վրա իրական ազդեցություն ունենալու պարագայում կգնա՞նք հետընտրական դաշինքների, միանշանակ` այո»:

«Սահմանադրական բարեփոխումներից հետո կուսակցությունների դերն այլեւս մեծանում է, կոալիցիաներն այլեւս իրական են լինելու եւ կոալիցիայի, ավելի ճիշտ ազգային համաձայնության կառավարության վերաբերյալ, առաջինը շատ կարեւոր եւ հրապարակային կերպով խոսել է հանրապետության նախագահը: Մենք ՀՀ-ում լայն կոնսոլիդացիայի կողմնակից ենք` հանրային կյանքի բոլոր ոլորտներում: Հայաստանը պետք է գնա ոչ թե առճակատման, այլ համերաշխության, քաղաքական մշակույթի եւ կոռեկտության ճանապարհով: Ի՞նչ կլինի համապետական ընտրություններից հետո` կապրենք` կտեսնենք: Ջուրը չտեսած, չարժե բոբիկանալ: Ոչ ոք չի կարող ասել, թե ո՞ր կուսակցությունն ինչքան ձայն կհավաքի»,- կայքի հետ զրույցում անդրադառնալով Արթուր Բաղդասարյանի հնչեցրած տեսակետին, ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը` բարձրաձայնելով սեփական տեսակետը, քանի որ կուսակցությունում այս հարցով քննարկումներ չեն եղել:

Նա, իհարկե, շնորհակալ է այն քաղաքական ուժերից եւ գործիչներից, այդ թվում նաեւ ընդդիմադիր, որոնք կարծում են, թե ՀՀԿ-ն է այն առանցքային ուժը, այն կուսակցությունը, որը կարող է իր գլխավորությամբ կոալիցիաներ կազմել: Բայց ընդգծում է, որ այդ մասին գործնական խոսակցություն կարող է լինեն բացառապես խորհրդարանական ընտրությունների արդյունքներից հետո: Իսկ գաղափարը, ՀՀԿ-ի համար ընդունելի է: Իրենք համերաշխության կողմնակից են: Հարցին` քանի որ ընդդիմադիր դաշտում մտմտում են նաեւ նախընտրական կոալիցիաներ ստեղծելու տարբերակը, ՀՀԿ-ի շուրջ մերժո՞ւմ եք նախընտրական կոալիցիա ձեւավորելու հնարավորությունը, մեր զրուցակիցը պատասխանեց, որ ՀՀԿ-ն դեռ չի քննարկել, թե նախընտրական ի՞նչ ձեւաչափով պետք է մասնակցի ընտրություններին: Դա կլինի Ամանորին մոտ կամ դրանից հետո: Բոլոր հարցերի պատասխաններն էլ այդ ժամանակ կհնչեն: 

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին