▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ո՞ր հայտնի կինն է հիացնում Շարմազանովին. ԱԺ փոխնախագահն անկեղծանում է

 

 

 

 

 

 

 

Asekose.am-ը զրուցել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովի հետ:

Նա ճակատագրական դեր ունեցավ իմ հետագա գործունեության մեջ 

Ես մանկուց ակտիվ եմ եղել, կարդում էի պատմական գրականություն: Տեսակով պայքարող եմ: Առաջին իմ «հանդիպումը» քաղաքականության հետ եղավ 1996 թ.-ին, երբ ուսանողներին բանի տեղ չէին դնում: Բաղրամյան 26-ի դիմաց ցույց կազմակերպեցինք, 48 ժամ հացադուլ արեցինք: Հենց այդ ժամանակ էլ տարվեցի նժդեհյան գաղափարախոսությամբ: 2001թ. ապրիլի 27-ին Լեռնահայաստանի օրն է, և մենք`որպես Նժդեհի գաղափարնրեի հետևորդ, գնացինք Տաթև և  այնտեղ հանդիպեցինք վարչապետ Անդրանիկ Մարգարյանին: Նա ճակատագրական դեր ունեցավ իմ հետագա գործունեության մեջ: Նա իմ ուսուցիչն է, ումից շատ բան եմ սովորել ու շատ եմ կարոտում նրան, նա, իսկապես, պայծառ մարդ էր, ում մեջ անսպառ սեր կար:

Ես այսօր նույն սկզբունքով եմ փոձում դաստիարակել իմ երեխաներին

Ես շատ երջանիկ մանկություն եմ ունեցել, ֆինանսական խնդիրներ չենք ունեցել, սակայն FIFA-ի գնդակը մեզ համար երազանք էր, որին պետք է սպասեինք մի ամբողջ ուսումնական տարի: Հայրս շատ ճիշտ էր դաստիրակում մեզ, ասում էր` եթե ուզում եք մոշ ուտեք ձմռանը, ուրեմն գնացեք հավաքեք, ինչն իսկապես մեծ տանջանք էր: Ես այսօր նույն սկզբունքով եմ փորձում դաստիարակել իմ երեխաներին, ուզում եմ, որ նրանք, ինչ մասնագիտություն էլ որ ընտրեն, նախևառաջ լինեն մարդ, որն ամենահեշտ և միաժամանակ ամենաբարդ մասնագիտությունն է:

Ուսանողական տարիներին դասից հետո գնում էի բանվորություն անելու

Ես 1993-ին եմ եկել Երևան: Դպրոցում ուսուցիչ էի աշխատում, 8000 դրամ աշխատավարձ էի ստանում, որը տալիս էին դեկտեմբերի վերջ: Ուսանողական տարիներին դասից հետո գնում էի բանվորություն անելու: Իհարկե դժվար էր, բայց ամեն ինչ էլ մարդու համար է: Հիշում եմ, որ երբ ուսանողական տարիներին գնացինք Սոսո Պավլիաշվիլիի համերգին, դա մեզ համար մեծ ձեռքբերում էր: Ես արդեն 41 տարեկան եմ, սակայն ինձ այդքան չեմ զգում, քանի որ փորձում եմ ճիշտ ապրել ու տեսնել ամեն ինչում լավը: Վստահ եմ, որ հիմա շատերը կասեն` պաշտոն ունես, դրա համար է քեզ համար կյանքը գեղեցիկ, սակայն ինձ ճանաչողները գիտեն, որ ես երբեք չեմ կորցրել իմ լավատեսությունը, չնայած ունեցել եմ ընտանեկան տրավմաներ, սոցիալ-տնտեսական ծանր խնդիրներ:

Պետք չէ, որ մի օր Beatles-ի երգերից  դնեմ, որ մարդիկ ասեն` արա, էս Շարմազանովը ինչ լավ երգ ա լսում

Ես սոցիալական ցանցերում գրանցված չեմ, որովհետև նախըտրում եմ ռեալ շփվել այն մարդկանց հետ, ում  հետ ցանկանում եմ: Սոցիալական կայքերում գրանցվելու կարիք չեմ ունենում նաև իբրև քաղական գործիչ, քանի որ իմ նյութերը լինում են բոլոր կայքերում, և մարդիկ կարող են կարդալ: Որպես անհատ ինձ ճանաչում են իմ հարազատները, իմ ընկերները, իսկ իմ` որպես քաղաքական գործչի գործունեությանը մարդիկ կարող են հետևել իմ ելույթներից: Այս առումով ես հակապատկերն եմ մի շարք քաղաքական գործիչների: Յուրաքանչյուր մարդ ունի ազատ ընտրության իրավունք, ես ի՞նչ բարոյական իրավունք ունեմ քննադատելու Արմեն Աշոտյանին, ով սոցիալական ցանցերում կարող է ֆլեշմոբ, սելֆի  անել կամ կարծիք գրել: Ինձ դա պետք չէ: Պետք չէ մի օր Beatles-ի երգերից դնեմ, որ մարդիկ ասեն` արա, էս Շարմազանովը ինչ լավ երգ ա լսում:

Ասում են` եթե աշխարհում 2 մարդ մնա, ովքեր հավատան լույսին, դրանցից մեկը ես եմ

Ես էլ սովորական մարդ եմ, ով ունի իր հետաքրքրությունները` սիրում է իր ժամանակն անցկացնել իր հարազատների ու ընկերների շրջապատում, իսկ ընկերների հարցում Աստված շռայլ է գտնվել ու լավ ընկերներ տվել: Անկեղծ եմ, ոչ քինախնդիր և դրական: Ասում են` եթե աշխարհում 2 մարդ մնա, ովքեր հավատան լույսին, դրանցից մեկը ես եմ: Շատ եմ սիրում ֆուտբոլ խաղալ:  Իմ կյանքի կրեդոներից մեկն հետևյալն է. «Ժամանակ չունի նա, ով ոչինչ չի անում»: Եթե դու ժամանակդ ճիշտ ես պլանավորում, ապա ամեն ինչ էլ հասցնում ես:

Ես ապրել եմ հանրակացարանում, ինձ մոտ գումար չի եղել, բայց ես երջանիկ եմ եղել 

Ես երջանիկ  եմ, որովհետև ապրում եմ, որովհետև ամեն օր Աստված ինձ հնարավորություն է տալիս շնչել, ապրել և ուրախանալ: Ես շատ դրական մարդ եմ , բոլոր դժվարությունների մեջ պետք է կարողանալ տեսնել դրականը: Ես կարող եմ հստակ ասել, որ այսօր ես երջանիկ եմ: Իհարկե, կցանկանայի, որ իմ շրջապատում բոլորը երջանիկ լինեին, լավ ապրեին: Երջանկությունը սոցիալ-տնտեսական կատեգորիա չէ, այլ բարոյա-հոգեբանական վիճակ, զգացականկատեգորի: Ես ապրել եմ հանրակացարանում, ինձ մոտ գումար չի եղել, բայց ես երջանիկ եմ եղել, որովհետև շրջապատված եմ եղել իմ ընկերներով, իմ ընտանիքով: Ուրախանալն ու տխրելը փողով չէ, դա կապ չունի ո՛չ փողի, ո՛չ պաշտոնական դիրքի հետ:

Կյանքի ամենամեծ ձեռքբերումն ու ձախողումը:

Ամենամեծ ձեռքբերումն ընտանիքս ու երեխաներս են: Ձախողում, որպես այդպիսին, կդժվարանամ նշել, բայց մեծագույն կորուստը հորս մահն էր:

Եթե հնարավորություն ունենայիք կյանքը նորից սկսելու, ապա ի՞նչը կփոխեիք:

Քանի որ գիտեմ, որ ամեն ինչ Աստված է տնօրինում, ուստի ոչինչ էլ չէի ցանկանա փոխել:

Ո՞րն է այն կարգախոսը, որով առաջնորդվում եք Ձեր կյանքում:

Իմ կարգախոսը «Ժամանակի մեքենայի» կարգախոսն է`«Не стоит прогибаться под изменчивый мир, пусть лучше он прогнется под нас»:  Սա նշանակում է, որ մարդ չպետք է յուրաքանչյուր քամու հետ իր կարծիքը փոխի, մարդ պետք է ունենա հստակ կարծիք, հստակ արժեհամակարգ, սկզբունքներ և փորձի այդ սկզբունքներով առաջնորդվել: Սխալներն ու թերություններն էլ են մարդու համար, բայց երբ մարդ փոխում է իր սկզբունքները, դա արդեն լուրջ խնդիր է:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել`կներես:

Ընկերներիցս մեկին եմ ասել: Եթե ես զգում եմ, որ սխալ եմ գործել կամ նեղացրել եմ մեկին, առաջինն եմ ներողություն խնդրում: Եթե ես խնդիր ունեմ ինչ-որ մեկի հետ, ապա սիրում եմ միանգամից լուծել խնդիրը, ես երկար ժամանակ նեղացած մնալ չեմ կարող: Ես դիմակ կրող մարդ չեմ, ձևին մեծ ուշադրություն տվող մարդ չեմ: Կարծում եմ` աշխարհում մեզ բովանդակությունն է պակասում:

Վերջին անգամ ե՞րբ և ու՞մ եք ասել` սիրում եմ:

Ամեն առավոտ ասում եմ իմ ընտանիքի անդամներին:

Картинки по запросу շարմազանովի կինը

Իրադարձություն, որը ստիպել է Ձեզ արտասվել:

Մի քանի օր առաջ Թալիշում  տեղադրվում էր Սիսական ջոկատի տղաների հուշարձանը: Այնտեղ էր զոհվածներից մեկի 6-ամյա որդի Նարեկը: Երբ  նա խոսեց, բոլորս արտասվեցինք: Ինչպես Սևակն էր ասում` արցունքը մաքրում է մարդու հոգին ժանգից:

Հայտնի կին, ով Ձեզ հիացնում է:

Մայր Թերեզան, քանի որ նա ոտքից գլուխ սեր է և ներողամտություն: Նա ապացուցեց, որ սերը հաղթում է ամեն ինչին: Հպարտ եմ, որ նրա մեջ էլ կա հայկական արյուն: Մենք բոլորս պետք է նրանից օրինակ վերցնենք:

Եթե 1 օրով ես լինեի երկրի նախագահը, ապա

Կանեի այն, ինչ անում է մեր նախագահը` կքարոզեի սեր, հանդուրժողականություն, միասնականություն:

Հեղինակ`Լիլիթ Նավասարդյան


Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին