Ապրիլի 16-ին, Լոռու մարզի Ախթալայի Սուրբ Աստվածածին եկեղեցում նույնպես նշվեց Հիսուս Քրիստոսի «հրաշափառ» հարության տոնը: Ավանդույթի համաձայն, տեղի ունեցավ Զատկին նվիրված պատարագ, որից հետո օրհնվեցին բնակիչների զաբյուղներով խմորեղեններն ու հավկիթները, այնուհետև եկեղեցին իր կողմից բաժանեց ներկված հավկիթներ: Պատարագին ներկա էր ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով եկել էր դստեր հետ: Արարողությունից հետո Ախթալայի եկեղեցու բակում ուրախ տրամադրություն էր. Զատկի տոնն ավելի ուրախ անցկացնելու համար եկել էին Ալավերդու պարային խմբերը: Տեր Հեթում Քահանա Թաղվերդյանը ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնեց Խաչքավոր Շարմազանովին՝ եկեղեցու կողքին ամուր կանգնելու և նվիրաբերած եկեղեցական մեծ ջահի համար:
Աղբյուրը՝ shamshyan.com