▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էդքան վախկոտ կլինի՞ մարդ». Բագրատ Սրբազանը` Փաշինյանին

«Էսքան տղաներ վահաններով կանգնել են այս շենքի մոտ, որ ո՞ւմ պաշտպանեն, ումի՞ց պաշտպանեն: Այն ժողովրդից, որի գոնե մի մասը իրե՞ն է ընտրել: Ո̀՞վ պիտի այդ շենքի կողքով անցնի: Լավ, էդքան վախկոտ կլինի՞ մարդ»,- Հանրապետության հրապարակից դիմելով Փաշինյանին` ասաց Բագրատ Սրբազանը:

***

«Մինչև մյուս ուրբաթ բոլորդ, ով ինչ հնարավորություն ունի, խաղաղ, բարեկիրթ և համառ զրույցներ ունենա ՔՊ խմբակցության անդամների հետ՝ շատ խաղաղ, առանց հայհոյանքի, սուրճ խմեք հետները, խոսեք, բա ասում եք՝ պատրաստ ենք, բա դուք մահապարտ չե՞ք: Այս մասին քիչ առաջ Հանրապետության հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց Բագրատ Սրբազանը:

Նա, մասնավորապես, նշեց. «Սա շատ կարևոր է, կատակը կատակ, շատ կարևոր է, որ մենք կարողանանք որոշակի իմաստով բացատրական իմաստով բացատրական աշխատանքներ տանել խոսել իրենց հետ, բացատրել, խոստացեք, որ կանեք, եթե ուզում եք՝ այս ընթացքը հաջողություն ունենա, այս մահապարտությունը դուք ստանձնեք:

Երկրորդը՝ պետական համակարգի մասին է ասածս, որ բազմաթիվ ծառայողներ կան այսօր պետական համակարգում, տարբեր ինստիտուտներում, որոնք պարզապես հոգնած ու զզված են այս վիճակից, որոշակի տարակույսներ ունեն, որ դուրս գալուց կամ ներգրավվելուց այս շարժման մեջ, խնդիրներ կունենան ոչ թե այնտեղ, այլ այստեղ: Ես պարզապես ասում եմ, որ, քանի որ մենք ասել ենք՝ սա եռագույնը սևուսպիտակին հաղթելու մասին է, բոլորն էլ բոլոր առումներով ընդունելի են, հետևաբար շատ կարևոր է, որ այդ համակարգում աշխատող մեր հայրենակիցները մի քանի անգամ ավելի մտածեն այդ մասին»,- հրապակում, ներկայացնելով հետագա անելիքները, հայտարարեց Բագրատ Սրբազանը:

***

Հանրահավաքի ժամանակ դիմելով ուսանողներին ու երիտասարդներին, Բագրատ Սրբազանն ասաց. «Լսեցի` այսօր ինձնից նեղացել եք: Ասեմ` ինչու եք նեղացել: Տոխնոլոգ էլ չեմ: Այսօր մեր բուհական ամբողջ շրջանն այցելել եմ, մեծ թվով երիտասարդություն-ուսանողներ են միացել: Երբ նրանք եկան հրապարակ, ես ուղարկեցի հանգստանալու, որ երեկոյան գան: Բայց պարզվում է` նեղացել են, ասում են` ինչո՞ւ չեն ուղարկել գործողություններ անելու: Այ այսպիսին են մեր երիտասարդները: Անելու ենք, մի կասկածեք, շատ շուտով: Ձեր մկանները լարեք»:

***

«Նայե՛ք, ժողովո՛ւրդ, պարզ նայե՛ք, մեր տղաներն այնտեղ կանգնած են` վահաններով: Իսկապես` վահաններով: Ի՞նչ են անում այնտեղ: Ինչո՞ւ են վահաններով կանգնած: Սա էլ է սուտ: Նույնիսկ ամենապարզ արտահայտություններն են սուտ: Ինչու են վահաններով կանգնած, որ ի՞նչ անեն: Ումի՞ց ինչ են պաշտպանում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին