▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Էգ առյուծ»-ի մոտ աշնանային սրացումներ են սկսվել. «Ժողովուրդ»

ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար, սեփական կուսակիցների կողմից «էգ առյուծ» հռչակված Հեղինե Բիշարյանի մոտ աշնանային սրացումներ են սկսվել. երեկ նա հարձակվել է լրագրողների վրա: Մասնավորապես, երբ news.am-ի թղթակիցը հարց է տվել տիկին Բիշարյանին ու փորձել համակարգչով ցույց տալ նրա կուսակից ընկերոջ գրառումը, պատգամավորուհին հարձակվել է, լրագրողի ձեռքից խլել ձայնագրիչն ու շրխկոցով փակել համակարգիչը: Իհարկե, քիչ անց լրագրողի գործիքները բարեհաջող հետ են վերադարձրել, բայց Բիշարյանը չի հանդարտվել, այլ շարունակել է լրագրողների հետ ցածրամակարդակ վիճաբանությունը: Ընդ որում, կողքից լրագրողների վրա Բիշարյանի հարձակմանը միացել են նաեւ նրա խմբակցության կին աշխատակիցները, որոնք եւս ոչ կոռեկտ արտահայտություններ են հնչեցրել լրագրողների հասցեին:

Այսպիսով՝ պետք է արձանագրել, որ Հեղինե Բիշարյանի եւ, օրինակ, Մհեր Սեդրակյանի` Թոխմախի Մհերի կամ Նահապետ Գեւորգյանի` Նովոյի միջեւ չկա որեւէ տարբերություն կամ այն շատ քիչ է: Եթե ժամանակին Մ. Սեդրակյանը սպառնում էր լրագրողի ծնոտը պոկել, իսկ Ն. Գեւորգյանը` գլուխը թռցնել, ապա Բիշարյանն առանց զգուշացնելու անցել է գործի: Բարեբախտաբար, երեկվա դրությամբ տուժածներ, մարմնական վնասվածքներ ստացած անձինք չկան:

 

Շարունակությունը և ուշագրավ այլ հոդվածներ` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին