▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էժան վարկը մարվել է ավելի թանկո՞վ, թե հակառակը.«ՀԺ»

 

«Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը երեկ ԱԺ-ում հետաքրքիր տվյալներ է հրապարակել հանրահայտ ռուսական վարկի վաղաժամկետ մարման կապակցությամբ:
Ինչպես հայտնի է, նախորդ տարի աշնանը ավելի կոնկրետ սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարությունը թողարկեց, այսպես կոչված, եվրոբոնդեր, այսինքն միջազգային բորսաներից պարտք վերցրեց շուրջ 700 միլիոն դոլար 7 տարի ժամկետով: Այդ պարտատոմսերի վաճառքից գոյացած գումարով վաղաժամ մարեց ռուսական 500 միլիոն դոլարանոց վարկը, որ վերցրել էր 2009 թվականին տնտեսական ճգնաժամի պիկին: Կառավարությունը նման մոտեցումը բացատրել է նրանով, որ եվրոբոնդերի տեղաբաշխման արդյունքում ստացված միջոցները ավելի էժան են նստում Հայաստանի վրա, քան ռուսական վարկը:
Սեյրան Ավագյանը երեկ ԱԺ-ին տեղեկացրեց, որ ռուսական վարկի մարման օրը, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին, ռուսական վարկի տոկոսը 0.35 տոկոսով ավելի ցածր է եղել, քան եվրոբոնդերի տեղաբաշխման արդյունքում ձեռքբերված միջոցները: 
Ստացվում է, որ կառավարությունը ոչ թե էժան վարկ է վերցրել թանկ վարկը փակելու համար, ինչպես հայտարարում է, այլ թանկ վարկ է վերցրել էժան վարկը փակելու համար»,–գրում է թերթը։

«Վերահսկիչ պալատի խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը երեկ ԱԺ-ում հետաքրքիր տվյալներ է հրապարակել հանրահայտ ռուսական վարկի վաղաժամկետ մարման կապակցությամբ:

Ինչպես հայտնի է, նախորդ տարի աշնանը ավելի կոնկրետ սեպտեմբերի 19-ին, ՀՀ կառավարությունը թողարկեց, այսպես կոչված, եվրոբոնդեր, այսինքն միջազգային բորսաներից պարտք վերցրեց շուրջ 700 միլիոն դոլար 7 տարի ժամկետով: Այդ պարտատոմսերի վաճառքից գոյացած գումարով վաղաժամ մարեց ռուսական 500 միլիոն դոլարանոց վարկը, որ վերցրել էր 2009 թվականին տնտեսական ճգնաժամի պիկին: Կառավարությունը նման մոտեցումը բացատրել է նրանով, որ եվրոբոնդերի տեղաբաշխման արդյունքում ստացված միջոցները ավելի էժան են նստում Հայաստանի վրա, քան ռուսական վարկը:

Սեյրան Ավագյանը երեկ ԱԺ-ին տեղեկացրեց, որ ռուսական վարկի մարման օրը, 2013 թվականի հոկտեմբերի 10-ին, ռուսական վարկի տոկոսը 0.35 տոկոսով ավելի ցածր է եղել, քան եվրոբոնդերի տեղաբաշխման արդյունքում ձեռքբերված միջոցները: Ստացվում է, որ կառավարությունը ոչ թե էժան վարկ է վերցրել թանկ վարկը փակելու համար, ինչպես հայտարարում է, այլ թանկ վարկ է վերցրել էժան վարկը փակելու համար»,–գրում է թերթը։

 

Հոդվածն  ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ»  թերթի այսօրվա համարում  

 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Մամուլ ավելին