▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էջմիածնում կորոնավիրուսով կասկածվողների թվում են Սեյրան Սարոյանի ազգականները և շոուբիզնեսի ներկայացուցիչներ

Էջմիածնում կորոնավիրուսով վարակվածը մասնակցել է գեներալ Սեյրան Սարոյանի խնամու թոռնուհու՝ Այդիկի նշանադրությանը:

Նշանադրության արարողությանը մասնակցել են նաև երգիչ Արամ Ասատրյանի գործընկեր, երաժիշտ Լևոն Աբրահամյանը և նրա կինը՝ Լուսինեն։ Նրանք հսկվում են բուժաշխատողների կողմից՝ տան պայմաններում մեկուսացված են հանրությունից։

Այս մասին գրում է  InfoPort-ն ու հավելում, որ հարսանիքին մասնակցել են նաև Սեյրան Սարոյանի որդին՝ Զարզանդ Սարոյանը և նրա կինը։ Նրանք նունպես հսկվում են։

Մեկուսացվածների թվում է նաև գեներալ Սարոյանի խնամու թոռը։

Ավելի վաղ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտնել էր, որ երեկ հաստատված  կորոնավիրուսով 3 նոր անձանց սերտ շփման ամբողջ շրջանակը հայտնաբերված և մեկուսացված է։ Մեկուսացված են թվով 57 անձ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ մեկուսացվել էր երեսուն մեկ անձ՝ Իրան-Հայաստան չվերթից։ 

Դիտեք նաև՝

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին