▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել էի, որ խոսեմ. Արայիկ Համբարձումյան

Կայացավ  հաղորդավար, երգիչ Արայիկ Համբարձումյանի ՝<<Աստղածնունդի  Արայիկի>>  կանանց միամսյակին նվիրված <<Կխոսեմ >> խորագիրը կրող մենահամերգը:

Համերգի ընթացքում հնչեցին հեղինակային, ժողովրդական, էստրադային, և արտասահմանյան հիթեր:

 Երգիչը հանդես եկավ նաև դուետներով՝ Արմիի և Սուսաննա Սաֆարյանի հետ, նրան ողջունեց Թինա Քեյը  TK  պարային համույթով, իսկ ազգագրական երգերի շարանն ու Հուշեր և  MA  համույթների  պարերը  առավել բարձրացրին հանդիսատեսի տրամադրությունը:

 Կազմակերպիչներից Մայ Անուշավանյանը զրույցում ասաց.

<< Առաջին համագործակցությունը ստացվեց, կարծում եմ, որ դեռ կշարունակեն աշխատել Արայիկի հետ, քանզի շատ հետաքրքիր ու հաճելի գործընկեր է նա, գնահատում եմ նրա անկեղծությունը>>:

-Երբ արիտիստը հանդես է գալիս տարբեր ոճերում , կարողանում ես իրականացնել մտքերիդ բազմազանությունը, և չսահմանափակվել միօրինակությամբ, որի վառ ապացույցը այսօրվա մեր փոքրիկ հանդիսասրահի մեծ համերգն էր,- ավելացրեց կազմակերպիչներից Կարինե Գևորգյանը:

Համերգի ընթացքում հանդիսատեսը բացահայտեց , թե ինչու և ինչ էր ուզում խոսել Արայիկ Համբարձումյանը:

Երգիչը անկեղծորեն զրուցեց հավատարիմ լսարանի հետ՝<< Խոսեց>>  իր լավ ու վատ ընկերների մասին, իսկ վերջում դատարկաձեռն չթողեց հյուրերին. նրանց նվիրեց իր նոր ձայնասկավառակը, որը հագեցած է երգչի հեղինակային ստեղծագործություններով:

Համերգն իրականացվել է ՎԵՀ հիմնադրամի, <<Ֆիլոմենա>> սրահի,  Pr1nt  տպագրատան համագործակցությամբ:

Համերգը համարում եմ կայացած, որի ապացույցը հանդիսատեսի ջերմ ծափերն  էին, ովքեր չէին շտապում հեռանալ, կիսատ թողնելով երեկոն, որի համար շնորհակալ եմ կազմակերպիչներին: Եկել էի , որ խոսեմ <<Խոսեցի>>,  -կիսվեց Արայիկ Համբարձումյանը:

 

Հեղինակ` Մ.Առուշանյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին