▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկել եմ այն համոզման, որ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել․ Փաշինյան

ՀՀ քաղաքացին պետք է իրենը համարի Սահմանադրությունը։ Այս մասին այսօր՝ հունիսի 15-ին, Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստի ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Արդեն բավական երկար ժամանակ գործում է  հանձնաժողովը եւ պետք է անկեղծ ասեմ, որ ես այն մարդկանցից եմ, ով չի կարծում, որ երկրի Սահմանադրությունը պետք է հաճախակի փոփոխությունների ենթարկվի: Բայց պետք է նաեւ ասեմ, որ հատկապես այս շրջանում եկել եմ այն համոզման, որ մեզ ոչ միայն պետք է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, այլ մեզ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել»,-ասաց Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Քաղաքական ավելին