▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթում դահլիճում ներկա բոլոր անձինք կպատվաստվեն». Փաշինյան

Առողջապահության նախարարի պաշտոնակատարը կառավարության նիստում ներկայացրեց կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը:

«Այս պահին ունենք 13257 քաղաքացի, որոնք ակտիվ դեպքերն են, որոնցից 2000-ից ավելին հիվանդանոցներում են: Մահվան դեպքերով, ցավոք, հատել ենք 4000-ի սահմանը»: Անահիտ Ավանեսյանն անդրադարձավ նաև պատվաստումների թեմային.

«Պատվաստանյութն արդեն հասանելի է 18 տարին լրացած յուրաքանչյուր քաղաքացու: Հաջորդ շաբաթվանից կունենանք նաև շարժական թիմեր, որոնք քաղաքի բանուկ մասերում տեղակայված կլինեն ու մեկ քայլ կմոտեցնեն պատվաստման հնարավորությունը մեր քաղաքացիներին: Պատվաստման ռիսկը որևէ թեթև կամ ծանր կողմնակի ազդեցության գրեթե զրոյական է, եթե համեմատում ենք վարակվելու ու դրա հետևանքով առողջությանը հասցված ծանր ու մահվան դեպքերի հետ»:

Նախարարի պաշտոնակատարն ասաց, որ ինքն ու Տիգրան Ավինյանը երեկ պատվաստվել են ու իրենց լավ են զգում:

«Եկեք պայմանավորվենք, որ մեկ շաբաթվա ընթացքում դահլիճում ներկա բոլոր անձինք կպատվաստվեն»,- արձագանքեց վարչապետի պաշտոնակատարը՝ տեղեկացնելով, որ այս պահին պատվաստված է 2690 մարդ, որը, նրա խոսքով, խայտառակ ցուցանիշ է:

Կառավարության նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին