▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեղեցին մոտ 1.5 միլիոն դոլարով շքեղ շինություն է կառուցել

 Դիտեք նաև՝

Երեւանի կենտրոնում՝ Իսրայելյան փողոցում, Հայ-առաքելական եկեղեցու Արարատյան հայրապետական թեմը գեղեցիկ ճարտարապետական լուծումներով շքեղ շենք է կառուցել: Armtimes.om-ին հայտնի դարձավ, որ առաջիկա օրերին տեղի կունենան շենքի բացման պաշտոնական արարողությունը:

Եռահարկ շինությունը զբաղեցնում է մոտ 1000 քառակուսի մետր տարածք, ունի ընդարձակ բակ՝ մոտ 2 հազար քառակուսի մետր մակերեսով: Ստորեւ ներկայացված լուսանկարներում պատկերված շենքի շինարարական աշխատանքները սկսվել են 20 տարի առաջ, սակայն ընդհատվել են եւ այս տարի նոր սկսել են մեծ թափով աշխատանքներ տանել: Տարածքում ոչ մի ցուցանակ տեղադրված չէ, թե ինչ է կառուցվում, ով է կառուցում եւ ում պատվերով: Մինչդեռ օրենքի պահանջ է շինարարական աշխատանք կատարելու ժամանակ տարածքում ցուցանակ փակցնելը:

Շինության ներսում կան դահլիճներ, մի ամբողջ մասնաշենք նախատեսված է հաշմանդամություն ունեցող երեխաների համար: Փակ դահլիճից բացի կա նաեւ բացօթյա դահլիճ: Շենքը նաեւ ապահովված է վերելակով, հարմարեցվել է հաշմանդամություն ունեցող անձանց:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին