▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Էլ ո՞նց ասեն, որ մտնի որոշ անտաղանդ քարոզչական շրջանակների ուղեղները

Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գրիգոր Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Եվս մեկ կեղծ քարոզչական արշավ չեզոքացվեց, թե բա «Խորենացուն, Շնորհալուն, Նարեկացուն, Սայաթ-Նովային դպրոցական ծրագրից «ապազգային իշխանությունները» հանում են, ժողովո՛ւրդ»:

Նախարարությունը ևս մեկ անգամ հայտարարեց, որ «Ոսկեդարի և միջնադարյան հայ գրականությունը ուսումնական ծրագրում ներառված է և սկսած 5-րդ դասարանից՝ աշակերտները կուսումնասիրեն պատմիչներ Մովսես Խորենացու, Ագաթանգեղոսի, Փավստոս Բուզանդի, Եղիշեի, Ղազար Փարպեցու, ինչպես նաև առակագիրների գործերը:

Ծրագրում ներառված են նաև միջնադարյան հեղինակներ Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Նահապետ Քուչակը, Սայաթ-Նովան»:

Էլ ո՞նց ասեն, որ մտնի որոշ անտաղանդ քարոզչական շրջանակների ուղեղները: Չե՞ք հոգնել երկրի ներսում բոլորի դեմ պատերազմելուց: Ազատ ժամանակ ունեք, ավելի լավ չի՞ այդքան սիրելի Նարեկացի ու Խորենացի ընթերցեք»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին